Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի կազմում ըստ մարզերի գյուղական համայնքների ղեկավարների թեկնածությունների առաջադրում

Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի 2017 թվականի հունվարի 20-ի նիստի որոշմամբ հաստատվել են Միության Նախագահի, Հանրապետական խորհրդի, Վերստուգիչ հանձնաժողովի, Վարչության անդամների ձևավորման և այլ ընթացակարգերը։ Հաստատված ընթացակարգերի համաձայն Միության Հանրապետական խորհրդի կազմում ըստ մարզերի գյուղական համայնքների ղեկավարների թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է (ներառյալ)։

Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի 2017 թվականի հունվարի 20-ի նիստի որոշմամբ հաստատվել են Միության Նախագահի, Հանրապետական խորհրդի, Վերստուգիչ հանձնաժողովի, Վարչության անդամների ձևավորման և այլ ընթացակարգերը։

Հաստատված ընթացակարգերի համաձայն Միության Հանրապետական խորհրդի կազմում ըստ մարզերի գյուղական համայնքների ղեկավարների թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է (ներառյալ)։

Թեկնածությունների առաջադրման հայտ-նամակը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև ս.թ. փետրվարի 15ի օրվա ավարտը։

Թղթային տարբերակով հայտերը պետք է անձամբ ներկայացնել, առաքել կամ փոստով ուղարկել Միության գրասենյակ` Երևան, Չարենցի 1 շենք, 2րդ հարկ, 0025 հասցեով:

Թեկնածությունների առաջադրման հայտերը պետք է ուղարկվեն գրավոր և պարունակեն առաջադրվող թեկնածուի անուն ազգանունը, համայնքը և մարզը։


Հայաստանի համայնքների միության 2017 թվականի հունվարի 20-ի նիստի որոշմամբ սույն թվականի փետրվարի 24-ին Երևանում, Արմենիա Մարիոթթ հյուրանոցի սրահում տեղի է ունենալու Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի ընթացքում նախատեսվում է ամփոփել Միության վերջին տարիների գործունեությունը, ներկայացնել 2016 թվականի ընթացքում Միության բազմաթիվ անդամների ներգրավվածությամբ մշակված 2016-2020 թթ. Ռազմավարությունը, ինչպես նաև կազմակերպել Միության կառավարման մարմինների` Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի, Հանրապետական խորհդրի կազմի ընտրությունները: Օրակարգում նախատեսված է նաև Միության կանոնադրութան վերանայումը։ Մասնավորպես` կառավարման համակարգի արդիականացման համատեսքտում, հստակեցվել են կառավարման մարմինների գործառույթները, դրանց ձևավորման և որոշումների ընդունման ընթացակարգերը: Միաժամանակ լրամշակված Կանոնադրությունը համապատասխանեցվել է ՀՀ օրենսդրության նոր պահանջներին: