Համայնքում իրավիճակն ու կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները՝ Արտաշատ քաղաքում
21.03.2020
Հայաստանի համայնքների միության նոր նախաձեռնության շրջանակներում «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք, թե այժմ ինչ իրավիճակ է տիրում Արտաշատ քաղաքում:
Մանրամասներ է ներկայացնում Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը:
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Այս պահին ակտիվ ընթանում են ախտահանման աշխատանքներ: Արտաշատի փողոցներում կատարվող քլորաջրով մաքրման աշխատանքներին զուգահեռ՝ արդեն երկրորդ օրն է ախտահանման աշխատանքներ են մեկնարկել նաև բազմաբնակարան շենքերի տարածքներում՝ մաքրվում են շքամուտքերը, աստիճանավանդակները: Ախտահանման աշխատանքներ են ընթանում նաև քաղաքային կանգառների տարածքներում և բոլոր այն հնարավոր վայրերում, որտեղ եղել են մարդկային կուտակումներ: Քլորաջրով մաքրվում են քաղաքում տեղադրված աղբարկղերը և դրանց հարակից տարածքները:
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և գտնվում են իմ անմիջական վերահսկողության ներքո:
Նաև ժամանակավորապես չեն գործում համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական կրթական ու մշակութային կազմակերպությունները: Հետաձգվել են նախատեսված բոլոր հանրային միջոցառումները:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը :
- Համայնքային կյանքը Արտաշատում այս օրերին մի փոքր պասիվ է: Մարդիկ մեծամասամբ պահպանում են տրված՝ տանից միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալու ցուցումները: Համայնքում ստեղծվել է արտակարգ իրավիճակներին արձագանքող մասնագիտական թիմ, որը ղեկավարում եմ ես, իրականացվել են իրազեկման և կանխարգելիչ մի շարք գործողություններ:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:
-Աշխատում ենք մեր սովորական ռեժիմով, միայն վարակի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով սահմանափակվել է բնակիչների մուտքը համայնքապետարան: Կազմակերպվել է դիմումների, գրությունների առցանց ընդունում և պատասխանում, ակտիվ գործում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը՝ պատասխանելով մեր համաքաղաքացիների հարցերին, տրվում է անհրաժեշտ ինֆորմացիա՝ գույքահարկի պարտավորությունները ճշտելու և համապատասխան տեղեկանքները ստանալու մասին: Նաև կատարվում են վարակի կանխագելման նպատակով կատարվող իրազեկման աշխատանքներ:
Նշեմ նաև, որ արդեն այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին աջակցելու և օգնելու նպատակով աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը կամավորների միջոցով կկազմակերպի համայնքային մանկապարտեզներում պահեստավորված պարենային և ոչ պարենային մթերքների բաշխումը՝ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին: Աշխատանքները համակարգում է Արարատի մարզպետարանը: Շնորհակալություն եմ հատնում բոլոր այն կամավորներին, ովքեր շատ օպերատիվ արձագանքեցին և ներգրավվեցին աշխատանքներում:
-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող իրենց հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:
-Այո, մենք մեր բնակիչներին տրամադրել ենք մեր թեժ գծի հեռախոսահամարը՝ /0235/02-55-49, մեզ կարող են զանգահարել և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաննրը:
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Այս պահին ոչնչի կարիք չունենք, ակտիվ կապի մեջ ենք մարզպետարանի հետ և հարկ եղած դեպքում դիմում ենք:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct