Սպիտակ քաղաքում իրականացվում են ախտահանման աշխատանքներ, համայնքն ունի հեռահար ջերմաչափման սարքերի ձեռքբերման կարիք. Գագիկ Սահակյան
19.03.2020
«Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք, թե արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի կանխարգելման համար ինչ աշխատանքներ են կատարվում Սպիտակ քաղաքում:
Զրուցեցինք Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Սպիտակում:
-Այս օրերին համայնքային կյանքը Սպիտակում համեմատաբար պասիվ է: Մարդիկ նորմալ են արձագանքել իրավիճակին: Համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծվել է կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և արձագանքման աշխատանքային խումբ:
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Սպիտակում փակվել են համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական կրթական ու մշակութային կազմակերպությունները: Համայնքում հետաձգվել են բոլոր միջոցառումները: Ախտահանման աշխատանքներ են իրականացվում համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում և բակային տարածքներում, համայնքապետարանի վարչական շենքի, հասարակական և պետական կազմակերպությունների մուտքերում: Հանրային լսումները իրականացվելու են առցանց ռեժիմով:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:
-Աշխատում ենք սովորական ռեժիմով: Աշխատանքային խմբի անդամները շրջում են համայնքում`բնակիչների իրազեկումն ապահովելու և կանխարգելիչ միջոցառումներին հետևելու համար: Սահմանափակվել է քաղաքացիների մուտքը համայնքապետարան: Գույքահարկի պարտավորությունները ճշտելու և համապատասխան տեղեկանքները ստանալու համար բնակիչներին տրվել են հեռախոսահամարներ: Ձեռնարկվել են միջոցներ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով՝ հեռավար եղանակով համայնքային ենթակայության կազամակերպությունների՝ ՀՈԱԿ-ների աշխատանքների՝ մասնավորապես դիմումների, գրությունների ընդունում, առցանց պատասխանում։
-Ի՞նչ է արվում համայնքի երեխաների՝ առցանց ուսուցումն ապահովելու համար:
-Համայնքի երեխաների` առցանց ուսուցումն ապահովելու համար համայնքի դպրոցները հետևում են պարետի և ԿԳՄՍ նախարարության ցուցումներին: Արտադպրոցական և կրթական ծրագրերը լրացնելու նպատակով արտակարգ դրությունից հետո կկազմակերպվեն լրացուցիչ պարապմունքներ:
-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:
-Համայնքի բնակիչներին կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալու համար տրամադրվել է թեժ գծի 2-25-00 հեռախոսահամարը:
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Համայնքում այս պահին կա հեռահար ջերմաչափման սարքերի ձեռքբերման կարիք:
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-Համայնքներն այսօր պատրաստ են դիմակայելու կորոնավիրուսին այնքանով, որքանով իրականացվում են վերը նշված կանխարգելիչ միջոցառումները:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct