Փորձագետները վեբինարի ընթացքում պարզաբանել են խոշորացման համատեքստում աշխատակազմերի ներկայացուցիչների և համայնքային ծառայողներին հուզող բազմաթիվ հարցերի
11.11.2021
Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին անցկացվել է «Աշխատակազմերի և համայնքային ծառայողների վերաբերյալ հարցերը՝ խոշորացման համատեքստում» թեմայով վեբինար համայնքների աշխատակազմերի և համայնքային ծառայողների համար:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, շնորհավորելով ՀՀ-ում տեղական ինքնակառավարման 25-ամյակի կապակցությամբ, նշել է. «Տեղական ինքնակառավարման համակարգը ՀՀ-ում պետականությանը հավասարազոր հենասյուներից է: Շատերդ երկար տարիներ այս համակարգում եք, բոլորի համար կյանքի մի մասն է այն: Տեղական ինքնակառավարումը ոչ միայն ընտրովի պաշտոնյաներն են, ավագանին, համայնքի ղեկավարը, այլև աշխատակազմերը, համայնքային ծառայողները: Ձեր ներդրումը բավականին մեծ է»:
Վեբինարի անցկացման նպատակն էր կարևորել խոշորացման ընթացքում անցումային այս փուլը, նաև ապահովել տեղական ինքնակառավարման մարմիներում աշխատակազմերի անցումային առանձնահատկությունները: Դիմելով համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներին և համայնքային ծառայողներին՝ Էմին Երիցյանը նշել է. «Նաև ձեր ջանքերով պիտի ապահովվի անցման կայունությունը»:
Եվրոպայի խորհրդի փորձագետ Վահագն Պետրոսյանը վեբինարի ընթացքում անդրադարձել է համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանների վերակազմակերպման, հաստիքների կրճատման և դրանց հետ կապված իրավական խնդիրներին: Նա ներկայացրել է այս ոլորտում օրենսդրական կարգավորումները, մարդկային ռեսուրսների կառավարման հետ կապված հարցեր:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Համայնքային ծառայության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Աննա Վարդանյանը, խոսելով համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանների աշխատակազմերի վերակազմակերպման գործընթացի մասին, ներկայացրել է որոշ ընթացակարգային հարցեր. «Որոշվել է, որ համայնքների աշխատակազմերը խոշորացումից երկու ամիս հետո շարունակելու են իրենց գործունեությունը, որպեսզի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը հաստատվեն, տեղի ունենա պաշտոնների անձնագրերի մշակման գործընթացը, այնուհետև կազմակերպվի մրցութային գործընթացը»:
Աննա Վարդանյանը տեղեկացրել է՝ մշակվում է մեթոդական ուղեցույց, որն առաջիկա 15 օրվա ընթացքում կներկայացվի համայնքներին:
Վեբինարի ընթացքում արդեն իսկ խոշորացված համայնքների ներկայացուցիչները խոսել են իրենց փորձի մասին: Հարցուպատասխանի փուլում փորձագետները պատասխանել են համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներին, համայնքային ծառայողներին հուզող տասնյակ հարցերի:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct