Ցանցային հաղորդակցության հմտությունների բարելավմանն ուղղված ևս մեկ վեբինար՝ համայնքների հաղորդակցության պատասխանատուների համար
11.05.2023
Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ մայիսի 11-ին անցկացվել է «Ցանցային հաղորդակցության գործիքներ․իրավիճակի գնահատում և անհրաժեշտ գործողությունների իրականացում» թեմայով ևս մեկ վեբինար համայնքների հաղորդակցության պատասխանատուների, մամուլի քարտուղարների համար:
Մայիսի 11-ին տեղի ունեցած վեբինարի ընթացքում Հայաստանի համայնքների միության հաղորդակցության պատասխանատու Տաթևիկ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է հանրային հաղորդակցության գործունեության մեթոդներին, հաղորդակցության գործիքներըին՝ ըստ նպատակային լսարանների, համայնքեր-ԶԼՄ-ներ գրագետ և արդյունավետ համագործակցությանն առնչվող թեմաների մասին տեղեկատվություն։ Վեբինարի շարքի նպատակն է քննարկել հաղորդակցության ներկայիս միտումները, սոցցանցերում աշխատանքի առանձնահատկությունները, ներկայացնել առկա գործիքները սոցիալական ցանցերում գրագետ և արդյունավետ աշխատանքի համար և համայնքային էջերի օրինակով հասկանալ առկա խնդիրներն ու հետագա անելիքները, ինչպես նաև ստեղծել հարթակ միմյանց փորձի ներկայացման և քննարկման համար։
Այս վեբինարի ընթացքում իրենց համայնքային էջերի մասին տեղեկություններ են ներկայացրել Սևան, Բյուրեղավան և Բերդ համայնքների ներկայացուցիչները։
Սևան համայնքի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը ներկայացրել է համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, պաշտոնական կայքէջն ու յութուբյան ալիքը, դիտելիության ցուցանիշներ, էջերի թարմացման պարբերականություն և այլ հարցեր։
Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը ներկայացրել է Բյուրեղավան համայնքի պաշտոնական կայքէջն ու ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, այդ թվում այն խորագրերը, որոնց ներքո լուսաբանվում են համայնքային լուրերը։ Ներկայացվել են նաև տվյալներ էջերի դիտելիության, լսարանների հետ կապված։
Բերդ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Հասմիկ Գյոզալյանը ներկայացրել է համայնքի ներկայացվածությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև խոշորացված համայնքի վարչական շրջանների հետ աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները։
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արման Ղազարյանն իր դիտարկումներն է ներկայացրել համայնքային էջերի հետ կապված՝ մասնավորապես լուսանկարների, տեքստերի հետ աշխատանքը, համայնքի հաշվետվողականությունն ապահովող բովանդակության ներկայացումը, սոցիալական ցանցերում համայնքային էջերի բովանդակության համալրումը և այլն։ Փորձագետի հետ հարցուպատասխանի ընթացքում համայնքի ներկայացուցիչները հարցեր են հղել կապված սոցիալական ցանցերում էջերի անվտանգության, տեղադրվող մեդիաբովանդակության և այլ հարցերի հետ կապված։
Նշենք, որ վեբինարները շարունակական են։
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct