Կառավարության ծրագրի առաջարկներ

Կառավարության ծրագրի առաջարկներ

04.06.2018

Ուղերձ վարչապետին

Մեծարգո պարոն Փաշինյան,

Ձևավորված քաղաքական իրողությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման համար: Ի կատարումն ՀՀ Սահմանադրության նոր ձեւավորված Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացնել իր գործունեության ծրագիրը, որում տեղ չեն գտնել տեղական ինքնակառավարմանն ու տարածքային կառավարմանը վերաբերվող դրույթներ։

Հայաստանի համայնքների միությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի շարք առաջարկներ կառավարության ծրագրում ներառելու համար։ Առաջարկներին կցում ենք նաև համապատասխան մեկնաբանությունները։

Հարգանքներով,

Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 ՀԱԿԻՐՃ ԱՌԱՋԱՐԿ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

  1. 1.             Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների եւ ֆինանսների ապակենտրոնացման ռազմավարության մշակում եւ ընդունում,
  2. 2.             համայնքների խոշորացման գործընթացում համայնքների` ՀՀ սահմանադրության 190-րդ հոդվածով սահմանված լսված լինելու իրավունքի իրականացումը մասնակցային եւ թափանցիկ գործընթացի միջոցով ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում եւ ընդունում,
  3. 3.             քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործընթացներում տեղական ինքնակառավարման հետ ուղղակիորեն առնչվող հարցերով տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց միավորումների հետ խորհրդակցելու իրավունքի իրականացմանն ուղղված ֆորմալ մեխանիզմների մշակում եւ ընդունում ԵԽ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին համապատասխան,
  4. 4.              օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում եւ ընդունում՝ համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կարգը սահմանող իրավանորմերի՝ ՀՀ սահմանադրության 181-րդ հոդվածի դրույթներին համապատասխանեցման նպատակով,
  5. 5.             2018թ. մարտի 7-ին ընդունվածՄիջհամայնքային միավորումների մասինՀՀ օրենքի պրակտիկ կիրառմանն ուղղված գործողությունների մշակում եւ կիրառում,
  6. 6.             Օրենսդրական փոփոխությունների մշակում ե ընդունում համայնքի խնդիրների իրականացման նկատմամբ իրավական եւ մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները ՀՀ սահմանադրության 188-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով,
  7. 7.             Օրենքով համայնքների ՏԻՄ-երին վերապահված պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգերի սահմանում,
  8. 8.             Համայնքի կամավոր խնդիրները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին համայնքի ավագանու որոշման մեթոդական ցուցումների կազմում և մշակում՝ ավագանու համապատասխան որոշման ձևանմուշի տեսքով:

 

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

  1. Տարածքային կառավարման համակարգի հայեցակարգի վերանայում եւ 2015թ. սահմանադրական փոփոխություններին ու ՀՀ միջազգային պարտավորություններին համահունչ նոր հայեցակարգի մշակում,
  2. «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի մշակում վերանայված հայեցակարգի հիման վրա,
  3. Մարզային եւ համայնքային ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացի շարունակականության ապահովում:

 

Հայաստանի համայնքների միություն


NEWS

The fourth meeting of the Municipal  Development Coordination platform
The fourth meeting of the Municipal Development Coordination platform

09:45

24 01 2025

The fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...

Intellectual game on green and sustainable development for school students in Lori region
Intellectual game on green and sustainable development for school students in Lori region

20:17

05 12 2024

On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...

Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region
Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region

20:34

18 11 2024

On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...