«Անձամբ եմ շրջում համայնքում և հորդորում բնակիչներին տանը մնալ». Եղեգիս համայնքի ղեկավար
02.04.2020
Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նշենք, որ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն անձամբ շրջում է համայնքում և հորդորում համայնքի բնակիչներին մնալ տանը և պահպանել ինքնամեկուսացման կանոնները:
Համայնքում կատարվող իրազեկման և ախտահանման աշխատանքների մասին մանրամասներ ներկայացրեց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:
-Համայնքի բնակիչներն ինչպե՞ս են պահպանում ինքնամեկուսացման կանոնները:
-Անձամբ շրջում եմ համայնքով և հորդորում բնակիչներին մնալ տանը: Մեր խնդրանքներն ու հորդորները համայնքի բնակիչները լսում են: Խնդրում ենք, որպեսզի ինքնամեկուսանան՝ հյուր չգնան, հյուր չընդունեն, բոլոր սանիտարահիգիենիկ նորմերն ու կանոնները պահպանեն մինչև տեսնենք, թե այդ խնդրի լուծումն ինչ մակարդակի կհասնի: Ճիշտն ասած՝ մեր հորդորներն ընդհանուր առմամբ ընդունվում են: Միայն խիստ անրաժեշտության դեպքում են արդեն տնից դուրս գալիս: Հիմա մենք շրջում ենք փողոցներում. դատարկություն է, մարդիկ եկել են ինքնագիտակցության, որ պիտի լուրջ մոտենան այս խնդրին:
-Համայնքում ախտահանման ի՞նչ աշխատանքներ են կատարվում և ի՞նչ հաճախականությամբ:
-Քլորով ցողարկել ենք համայնքի վարչական տարածքները բոլոր բնակավայրերում: Ախտահանման աշխատանքներ իրականացրել ենք դպրոցի տարածքում, ախտահանել ենք գյուղապետարանները, գյուղամիջյան կենտրոնները, որտեղ ժամանակին մարդիկ հավաքվում, զրուցում էին: Այդ բոլոր տարածքները ցողարկել ենք և խնդրել, որ մարդիկ մնան իրենց տներում: Ջրցան մեքենայով կազմակերպել ենք ախտահանում գյուղերի միջև ճանապարհներին, տրակտորով, ջրցան մեքենայով ենք ցողարկում անում, սրսկման մեքենաներով համայնքների վարչական պատասխանատուներն իրենց բնակավայրերում են անում ախտահանում:
-Այս օրերին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:
-Եթե դիմակներ լինեն, կբաժանենք բնակիչներին, ախտահանող նյութերի կարիք կա: Համայնքի վարչական ղեկավարներին և աշխատակիցներին տրամադրել ենք ալկոգելեր, դիմակներ, որ ախտահանում կատարեն:
-Համայնքում, համայնքի ելքերին և մուտքերին իրականացվո՞ւմ է խստացված հսկողություն:
-Գեղարքունիքի մարզի և Վայոց ձորի մարզի ճանապարհը հսկողության տակ: Համայնքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ միասին հսկում են համայնքի մոտքն ու ելքը: Եղեգիս համայնքում վարակակիրներ չկան, բայց Վայոց ձորում ունենք վարակակիրներ, դրա համար համայնքի մուտքն ու ելքը փակ է:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct