Ինքնամեկուսացումից մինչև գյուղատնտեսական աշխատանքներ. Ոսկեվազ համայնքի առօրյան՝ արտակարգ դրության պայմաններում
08.04.2020
ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում առաջիկա երկու օրվա ընթացքում նախատեսվում է օգնություն տրամադրել համայնքի միայնակ թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող բնակիչներին։
Համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ համայնքի բնակիչներն արտակարգ դրության օրերին զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով: Ըստ նրա՝ բնակիչները խստագույնս հետևում են մեկուսացման կանոններին:
Ոսկեվազ համայնքում կորոնավիրուսի վարակակիրներ չկան, բայց բնակիչները ինքնամեկուսացված են, տնից դուրս են գալիս միայն սնունդ ձեռք բերելու նպատակով:
Հարցին՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ ի՞նչ սոցիալական աջակցության ծրագրեր են գործում, քանի որ համայնքի ախտահանման աշխատանքներին զուգահեռ կարևոր է նաև անապահովների խնդիրների լուծումը. համայնքի ղեկավարը պատասխանեց. «Սոցիալապես անապահով ընտանիքներին անկախ իրավիճակից պարբերաբար տրվում են ֆինանսական օգնություններ։ Իսկ առաջիկա երկու օրվա ընթացքում նախատեսվում է օգնություն տրամադրել համայնքի միայնակ թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող բնակիչներին»:
Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ համյանքի բնակիչներին ցուցված է՝ կուտակումներ չլինեն, հավաքույթներ՝ ևս: Իսկ սգո արարողությունների ժամանակ հնարավորինս քիչ մարդիկ հավաքվեն՝ առավելագույնքը 20 մարդ։ Այն տունը, որտեղ կա հանգուցյալ, պարտադիր ախտահանվում է։
Համայնքապետարանը մշտապես կապի մեջ է համայնքի տեսուչի և բուժամբուլատորիայի հետ։
Ոսկեվազ համայնքում ամեն օր իրականացվում են վարակի կանխարգելման աշխատանքներ: Համայնքի ղեկավարը մանրամասնեց. «Վաղ առավոտյան կատարվում են ախտահանման աշխատանքներ։ Ախտահանություն է կատարվում սննդի խանութներում և հարակից տարածքներում, համայնքապետրանի շենքում, «Հայփոստ»-ի բաժանմունքում, հացի թխման կետերում, համայնքի կենտրոնում, ամբուլատորիայի տարածքում, դեղատներում, եկեղեցիում։ Ախտահանվում են նաև չգործող խանութների մուտքերը»։
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct