Սա մեզ համար լիովին նոր իրավիճակ է`իր բարություններով, որ փորձում ենք լուծել կազմակերպված աշխատանքի շնորհիվ. Սարգիս Մուրադյան
24.03.2020
«Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք, թե կորոնավիրուսի կանխարգելման համար ինչ աշխատանքներ են կատարվում Սևան համայնքում:
Ներկայացնում ենք հարցազրույց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Սևանում:
-Գարնանային Սևանում համայնքային կյանքը դեռևս ընթանում է իր հունով: Այս հանգիստ վիճակին թերևս նպաստում է նաև այն, որ չնայած արտակարգ դրությանը, կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին, Գեղարքունիքի մարզում, բարեբախտաբար կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել: Իհարկե, այս օրերին սևանցիների խոսակցության թիվ մեկ թեման կորոնավիրուսն է, բայց դա չի խանգարում, որ մարդիկ զբաղվեն նաև իրենց առօրյա գործերով:
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Սևան համայնքում նախապատրաստական միջոցառումները մեկնարկել են դեռևս մարտի 13-ին, երբ իմ կարգադրությամբ համայնքում ստեղծվեց մասնագիտական թիմ, և թիմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Կանխարգելիչ և տեղեկատվական աշխատանքների շրջանակը լայն է, որոնք բխում են ՀՀ Պարետի ցուցումներից, ՀՀ առողջապահության նախարարության որոշումներից: Թվարկեմ մի քանիսը` համայնքի փողոցներում, բազմաբնակարան շենքերում և դրանց հարակից տարածքներում ախտահանման աշխատանքների իրականացում, օպերատիվ իրավիճակի վերահսկողություն, համայնքի առևտրի օբյեկտների տնտեսվարողների, ներհամայնքային տրանսպորտի շահագործողի հետ, համաձայն ցուցումների՝ աշխատանքների իրականացում, սոցիալական ցանցերով, պաշտոնական կայքէջով, տեղական հեռուստաընկերությամբ համապատասխան տեղեկատվության և իրազեկման նյութերի ապահովում:
Հիշյալ և մի շարք այլ միջոցառումներ իրականացվում են համագործակցված: Ամենօրյա կապի մեջ ենք Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի բժշկական կենտրոնի, տնտեսվարողների, իրավասու և բարեգործական կազմակերպությունների հետ: Մշտապես թարմացվող տեղեկատվությունը, դրա փոխանցումը նպաստում է մշակվող քայլերի հաջորդականությանը: Իրականացվող աշխատանքները համալիր են, որոնց միաժամանակյա կատարումը կտա իր դրական արդյունքը: Այս օրերին բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ և պատասխանատվությամբ է աշխատում «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը, որին աջակցում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Սևան» տեղամասը: Փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել բոլոր ցուցումներին, կանխատեսելի և անկանխատեսելի իրավիճակներին, որը թելադրված է արտակարգ դրությամբ: Իհարկե, պակաս կարևոր չէ համայնքի յուրաքանչյուր բնակչի, քաղաքացու պատասխանատվությունը, վերաբերմունքը և ցուցումներին հետևելը:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:
-Արտակարգ դրությունն ինքնին ենթադրում է արտակարգ ռեժիմ, որն այս դեպքում ավելի շատ առնչվում է օպերատիվությանը, իրադարձություններին, հանձնարարականների արագ արձագանքմանը, ճիշտ որոշումներ կայացնելուն, իրավիճակին տիրապետելուն:
Համայնքապետարանն անցել է աշխատանքային հեռավար ռեժիմի, սակայն խիստ անհրաժեշտության դեպքում չի բացառվում նաև քաղաքացիների մուտքը: Աշխատակիցները ևս լավ են պատկերացնում ստեղծված իրավիճակը և իրենց գործունեությունը կազմակերպում են` ելնելով հանգամանքներից, առաջնային համարելով առցանց աշխատանքը` հարմարվելով նոր պայմաններին, ինքնակազմակերպվելով: Ապահովված է տեղեկատվության, իրազեկման մշտական հոսքը, միաժամանակ այլ կառույցների և կազմակերպությունների հետ աշխատանքների համադրումը, որն այս օրերին այնքան անհրաժեշտ է: Քիչ չէ նաև համայնքապետարանից դուրս իրականացվող աշխատանքների ծավալը` շրջայցերից մինչև ցուցումների տարածում:
-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:
-Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանում, այնպես էլ Սևան համայնքում դեռևս օրեր առաջ, ի թիվս կազմակերպվող մի շարք միջոցառումների, քաղաքացիներն իրազեկվել են գործող թեժ գծերի և տեղեկատվական հեռախոսահամարների վերաբերյալ:
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Մինչ այժմ աշխատանքները կատարում ենք մեր ուժերով և ռեսուրսներով, փորձում ենք խնդիրները լուծել՝ օգտագործելով առկա հնարավորությունները:
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-Նման մասշտաբի և ծավալի աշխատանքների իրականացումը միաժամանակ բարդ է մի քանի առումով, սակայն ճիշտ, ժամանակին տրվող ցուցումները, որոնք հերթագայում են միմյանց, նաև աշխատանքները համակարգելու լավագույն միջոց են, և համայնքներն էլ օրեցօր դառնում են առավել ճկուն, պատրաստակամ և պատրաստված: Սա մեզ համար լիովին նոր իրավիճակ է` իր բարդություններով և դժվարություններով, որ փորձում ենք լուծել կազմակերպված աշխատանքի շնորհիվ` համախմբելով շահագրգիռ կազմակերպություններին, տնտեսվարողներին, բնակիչներին: Ինչպես ցույց տվեց իրավիճակը, միայն թիմային աշխատանքի միջոցով է հնարավոր դիմակայել խնդիրներին: Իսկ վերջում ուզում եմ մեր քաղաքացիներին մաղթել առողջություն, որի շնորհիվ և որի միջոցով հնարավոր է հաղթել այս արհավիրքին և առաջ գնալ:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct