«Գյուղի փողոցներում գրեթե մարդ չկա, խանութները փակ են». Փարպի համայնքի ղեկավարը՝ համայնքում տիրող իրավիճակի և ախտահանման աշխատանքների մասին
02.04.2020
Հայաստանի համայնքների միությունը շարունակում է ներկայացնել, թե արտակարգ դրության օրերին ինչպես է ընթանում կյանքը Հայաստանի համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքներում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ կանխարգելիչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում:
Զրուցեցինք Փարպի համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանի հետ:
-Արտակարգ դրության օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը:
-Համայնքի բնակիչներն այս օրերին տնից դուրս չեն գալիս: Համայնքի փողոցներում մարդիկ չեք տեսնի: Համայնքում ունենք կորոնավիրուսով վարակված բնակիչ: Վարակը բացահայտվել է մարտի 30-ին: Նրա շփման շրջանակը ճշտվում է, այդ անձի ընտանիքը տեղափոխվել է Ծաղկաձոր: Այն մարդիկ, որոնք շփվել են վարակակրի հետ, ինքնամեկուսացված են: Ամեն օր զանգում, հարցնում ենք՝ ջերմություն ունե՞ն, թե՝ ոչ:
-Համայնքի բնակիչներն ինչպե՞ս են պահպանում ինքնամեկուսացման կանոնները:
-Գյուղի փողոցներում գրեթե մարդ չկա, խանութները փակ են, առևտուրը կատարվում է օնլայն: Կամ եթե բնակիչները ցանկանում են խանութից որևէ բան գնել, զանգում, ասում են՝ այդ ապրանքները պետք են, խանութի դիմաց՝ դրսում դնում են, որ նա գնա, վերցնի: Այդպես ենք անում, որ շփումները նվազեցնենք, որ քիչ վարակակիրներ ունենանք:
-Համայնքում ախտահանման, վարակազերծման ի՞նչ աշխատանքներ են կատարվում և ի՞նչ գրաֆիկով:
-Ախտահանյան աշխատանքները հիմնականում կատարվում են ամենօրյա գրաֆիկով: Համայնքում իրականացվում են քլորաջրով ախտահանման աշխատանքներ: Ախտահանում ենք գյուղամեջը, գյուղի փողոցները: Համայնքապետարանն օրական երեք անգամ ախտահանում ենք ախտահանիչ նյութերով: Անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում ենք: Ամբուլատորիային օգնում ենք գույքով, նյութերով:
-Ինչպե՞ս է համայնքապետարանը կազմակերպում աշխատանքները:
-Համայնքապետարանի՝ 60 տարեկանից բարձր աշխատակիցներն աշխատում են տնից՝ հեռավար եղանակով: Միայն անհրաժեշտության դեպքում ենք աշխատակիցներին հրավիրում համանքապետերան: Աշխատում ենք հերթապահությամբ՝ տնից, հեռախոսային կապով: Ոչ մի բնակչի չենք ընդունում համայնքապետարանում. բոլոր հարցերը կարգավորվում են հեռախոսով:
-Այս պահին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:
-Հիմնականում ախտահանիչ նյութերի պահանջ ունենք:
-Համայնք մուտքն ու ելքը վերահսկվո՞ւմ է:
-Խստացված հսկողություն է սահմանված: Այն բնակիչները, որոնք գնում են աշխատանքի՝ միայն տեղեկանքով: Պարետի տված ցուցումները կատարվում են:
-Ձեր գնահատմամբ՝ այսպիսի արտակարգ իրավիճակներում մեր համայնքները որքանո՞վ են պատրաստ աշխատել:
-Իհարկե, սա առաջին նմանատիպ իրավիճակն է, բայց գյուղապետերը, քաղաքապետերը փորձ ունեն, որն էլ օգտագործվում է: Մենք հիմա ավելի մեծ փորձ ձեռք կբերենք, կիմանանք՝ ինչպես աշխատել: Դժվարությունը մարդկանց համոզելն է, որ պետք է պահպանել ինքնամեկուսացման կանոնները: Մեր ազգը դրսում է օրենքի պահապան, այստեղ երբեմն չեն լսում:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct