Արարատ քաղաքի բնակիչները «բավարար» չափով են հետևում ինքնամեկուսացման կանոններին. Հայկ Հայկյան
03.04.2020
ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում ինքնամեկուսացման կանոնները քաղաքացիները պահպանում են բավարար կերպով: Համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե մի փոքր ակտիվություն է նկատվում, ապա դա միմիայն կապված է թոշակներ, նպաստներ ստանալու հետ կամ կապված սոցիալական ապահովման խնդիրներին առնչվող հարցերին:
Հայաստանի համայնքների միությունը «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» նախաձեռնության շրջանակներում արդեն ներկայացրել է, թե մի քանի տասնյակ համայնքներում ինչպես են մարդիկ ապրում այս օրերին, համայնքապետարանն ինչ միջոցներ է ձեռնարկում վարակի կանխարգելման համար:
Արարատ համայնքի ղեկավարի վստահեցմամբ՝ համայնքապետարանն իր ենթակայությամբ գործող Կոմունալ ծառայության հետ իրականացնում է ախտահաման աշխատանքներ: Երեք օրը մեկ անգամ ախտահանվում են բոլոր փողոցները, մայթերը, իսկ երկու օրը մեկ անգամ ախտահանվում են բոլոր շենքերի մուտքերն և շքամուտքերը:
Մեր հարցին՝ համայնքն այս օրերին ի՞նչ օգնության կարիք ունի, Հայկ Հայկյանը պատասխանեց. «Այս օրերին համայնքն օգնության կարիք չունի: Ինչպես արդեն նշել էինք, նախկին օրերին օգնություն էր տրամադրվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից՝ 195 ընտանիքների, որն ընդգրկում էր միայնակ թոշակառուներին, հրատապ նպաստառուներին և տեղաշարժման խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև՝ մի քանի օր առաջ իր օգնությունը ցուցաբերեց ՀՀ ԱԺ-ի նախկին պատգամավոր՝ Արայիկ Գրիգորյանը: Նա 195 լ սպիրտ էր տրամադրել բնակարանների ախտահանման և ձեռքերի լվացման համար: Այսօր ևս ախտահանման նպատակով պարոն Գրիգորյանի կողմից տրամադրվելու է սպիրտ համայնքի ազգաբնակչությանը, ըստ հրատապ նպաստառուների և տեղաշարժման խնդիր ունեցողների, արդեն ՝ 320 լիտրի չափով, յուրաքանչյուր նշված ընտանիքներին՝ 1 լիտր չափաբաժնով:
Հետաքրքրվեցինք՝ համայնքի մուտքն ու ելքը վերահսկվո՞ւմ է, Արարատ համայնքի ղեկավարը պատասխանեց. «Համայնքի մուտքերին և ելքերին հսկողություն չի իրականացվում, իսկ համայնքի ներսում ոստիկանական խմբերը ճշգրտորեն իրականացնում են իրենց պարտականությունները՝ համաձայն պարետատան կողմից սահմանաված դրույթների, տեղաշարժման թերթիկների ստուգմամբ և այլ աշխատանքներով: Հետևողական են մեքենայով տեղաշարժվողների թերթիկների առկայության, ուղևորների թվի, համայնքում հետիոտների տեղաշարժին՝ ըստ պարետատան կողմից սահմանված որոշման դրույթների»:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct