Եթե կանխարգելման տարբերվող միջոց որևէ համայնք ունի, դա մեկ օր հետո կրկնօրինակվում է, ինչն այս իրավիճակում շատ լավ է. Դավիթ Խուդաթյան
23.03.2020
Հայաստանի համայնքների միության նոր նախաձեռնության շրջանակներում «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք տեղեկություններ Արմավիր քաղաքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Զրուցեցինք Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ:
-Ինչպե՞ս է կյանքն ընթանում համայնքում արտակարգ դրության օրերին:
-Քաղաքացիների շարժի պասիվություն կա, ինչը կապված է արտակարգ դրության հետ, և դա լավ է: Դա նաև կանխարգելիչ միջոցառում է:
-Կորոնավիրուսի կանխարգելման ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Արմավիր համայնքում:
-Արմավիր քաղաքում՝ որպես էջմիածնին՝ վարակի օջախին ավելի մոտ համայնք՝ կանխարգելիչ միջոցառումները շատ ավելի շուտ ենք սկսել իրականացնել: Էջմիածնում արձանագրված դեպքից ու այդ բռնկումից մեկ օր հետո քաղաքն անցել է ախտահանման մի այլ ռեժիմի: Պարբերաբար ենք ախտահանման աշխատանքներ իրականացրել՝ փողոցների լվացումներ, բայց հիմա ավելի խիստ ենք նայում այս հարցին և ավելի հաճախ ենք նման աշխատանքներ իրականացնում: Լվացվում են փողոցները, մայթերը, բազմաբնակարան շենքերի մուտքերը, մուտքերի դռները, ախտահանվում են ախտահանիչ նյութերով: Անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութեր ունենք ձեռքբերած:
-Ինչպե՞ս է աշխատում համայնքապետարանը:
-Քաղաքապետարանի ապարատն աշխատում է փոքրացված կազմով: Մանկահասակ երեխաներ ունեցողներն են տնից աշխատում և քրոնիկական առողջական խնդիրներ ունեցող աշխատակիցները:
-Ինչպե՞ս կգնահատեք համայնքների ընդհանուր պատրաստվածության աստիճանը:
-Ընդհանուր առմամբ՝ համայնքները պատրաստ էին, բայց ցանկալի կլիներ՝ բոլոր համայնքներն ավելի շատ տեխնիկական միջոցներ ունենային: Չնայած առկա ռեսուրսի՝ մինչև վերջ օգտագործումով էլ էլի ախտահանման աշխատանքները կատարվում են:
-Արմավիր համայնքում ամենօրյա ռեժիմո՞վ են ախտահանման աշխատանքներ կատարվում:
-Ախտահանման աշխատանքները կատարվում են ամենօրյա գրաֆիկով: Միջքաղաքային, հասարակական տրանսպորտն ամեն օր ախտահանվում է, ամեն օր լվացվում են քաղաքի կենտրոնական փողոցները: Պարբերաբար լվացվում են շենքերի մուտքերը, մուտքի դռները: Այսօր էլ շարունակվում են ախտահանման աշխատանքները: Աղբարկղերն են ախտահանվում, աղբահավաք տեխնիկան է ախտահանվում:
-Կա՞ մի հնարամիտ քայլ, որ համայնքում իրականացնում եք կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Ինչպես հասկացա՝ հնարամտությունը շղթայական ձևով կրկնօրինակվում է բոլոր համայնքներում: Այսօր արդեն մի քանի համայնքում տեսել եմ գյուղատնտեսական գործքիներով ախտահանման աշխատանքները: Եթե տարբերվող միջոց որևէ համայնք էլ ունի, դա մեկ օր հետո կրկնօրինակվում է, ինչն այս իրավիճակում շատ լավ է:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct