Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շնորհանդես
28.02.2020
Փետրվարի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շնորհանդեսը:
Հայաստանի համայնքների միության կողմից առաջին անգամ պատրաստված Հայաստանում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույցը կազմվել է Միության փորձագետների հետ համագործակցաբար: Միջոցառման ընթացքում այն առաջին անգամ հանրայնացվեց: Զեկույցի հրապարակումը կդառնա ամենամյա: Հայաստանի համայնքների միությունն այսուհետ ամեն տարեվերջին կհրապարակի ՀՀ-ում ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույց:
Փաստաթուղթը պարունակում է տեղեկատվություն տեղական ինքնակառավարման ոլորտում գոյություն ունեցող առկա վիճակի, խնդիրների մասին, կան նաև առաջարկություններ խնդիրների լուծման և հաղթահարման համար:
Փաստաթղթում ներառված մտահոգություններից է այն, որ վարչատարածքային ռեֆորմի արդյունքում համայնքների ՏԻՄ-երին վերապահվեցին բազմաթիվ լիազորություններ, որոնց իրականացման համար պետությունը չապահովեց համապատասխան ֆինանսական աղբյուրներով: Բայց կան պատվիրակված մի շարք լիազորություններ, որոնց մասով համայնքներին ֆինանսավորում չի տրամադրվում, սակայն, փաստացի, համայնքները դրանք իրականացնում են:
Զեկույցի ներկայացումից հետո տեղի ունեցավ հանրային քննարկում: Համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, քաղաքական տարբեր ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ իրենց կարծիքը հայտնեցին Հայաստանում ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ: Մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտարկումները:
09:45
24 01 2025
The fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...
20:17
05 12 2024
On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct