Տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության շրջանակներում ՀՀ-ում ձևավորված Փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

Տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության շրջանակներում ՀՀ-ում ձևավորված Փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

26.04.2024

Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ձևավորված Փորձագիտական խմբի առաջին հանդիպումը։ Խմբի ձևավորման նպատակն է մեթոդաբանական և ընթացակարգային խորհուրդներ տալ Ղեկավար կոմիտեին։

ՀՀ-ում ձևավորված Փորձագիտական խմբի հանդիպումը տեղի է ունեցել մեկ ամիս անց Վրաստանում անցկացվելիք տարածաշրջանային խմբի հանդիպմանն ընդառաջ, որտեղ ՀՀ-ի փորձագիտական խմբի երկու անդամներ կներկայացնեն մեր երկրի առաջարկությունները։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նախաձեռենության պատմությունը, զարգացումը։ Այնուհետև նշել է, որ Դաշնագրի շրջանակում հանձնառությունների վերանայման առաջնահերթությունը բխում է նրանից, որ ըստ էության Դաշնագիրը ԵՄ  էներգետիկ կլիմայական քաղաքականության իրականացման գործիքներից մեկն է և համընթաց այդ քաղաքականության վերանայման ու ավելի հավակնոտ դառնալու նույն կերպ այդ պահանջներն արտացոլվում են Նախաձեռնության վրա՝ որպես իրականացման գործիք։

Արտեմ Խարատյանը նշել է․ «Այսօր մեր հիմնական խնդիրն է քննարկել և վերջնական առաջարկություն տալ ՀՀ-ում Դաշնագրին անդամակցող  համայնքների համար նոր թիրախների  սահմանման մասին՝ ավելի հավակնոտ, քան գործող թիրախներն են»։

Հանդիպման ընթացքում խմբի անդամներն անցկացրել են գործնական քննարկումներ մասնագիտական հարցերի շուրջ, ինչի արդյունքնում էլ կսահմանվեն այն թիրախները, որոնք վերջնական առաջարկությամբ կներկայացվեն Կոմիտեին։

 

 


NEWS

«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար
«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

14:41

20 05 2024

2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...