«Շատ կարևոր է, որ կոռուպցիայի հաղթահարման հարցում համագործակցությունը բերվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակ». Նատալիա Վուտովա
04.03.2020
Մարտի 4-ին Երևանում անցկացվեց «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովը:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան համաժողովի ողջույնի խոսքի ընթացքում կարևորեց կոռուպցիայի հաղթահարումը և նշեց, որ ՀՀ կառավարությունը բազմիցս արտահայտվել է այս առաջնահերթության մասին, ինչպես նաև ԵԽ-ն իր սերտ համագործակցությունն է հանձնառել: Այնուհետև շեշտեց. «Շատ կարևոր է նշել, որ այս համագործակցությունը բերվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակ: Իսկ երկրորդ ասպեկտն այն է, որ մենք շատ ուրախ ենք՝ մինչ այժմ ունեցել ենք այն համագործակցությունը, որը ծավալվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի համայնքների միության հետ: Շատ արդյունավետ համագործակցություն է եղել»:
Նատալիա Վուտովան նաև կարևորեց համագործակցությունը արդարադատության նախարարության հետ: Նա տեղեկացրեց, որ կարողացել են նախագծեր իրականացնել տարբեր գործակալությունների հետ, և պրոակտիվ մոտեցում է ցուցաբերվել այս ընթացքում: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարն ուրախությամբ նշեց, որ ծրագրում ներմուծվել է նոր՝ կոռոպցիայի դեմ պայքարի բաղադրիչ և ամփոփեց. «Մաղթում եմ, որ կարողանանք նշանակալից քայլեր անել կոռուպցիայի հաղթահարման հետագա գործունեության ուղղությամբ: Կարծում եմ՝ արդարադատության նախարարությունը կարևոր գործընկեր է կոռուպցիայի դեմ պայքարում ոչ միայն վերին, այլև տեղական մակարդակում:
Համաժողովի նպատակն է քննարկել տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքությանն առնչվող խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանն աջակցելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:
Համաժողովն իրականացվեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից «Հայաստանի համայնքների միության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct