ԵԽ Կոնգրեսը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել համայնքներում կառավարության կողմից վստահելի անձանց նշանակումը և համայնքի ղեկավարների՝ առանց դատարանի վճռի լիազորությունների դադարեցումը
02.03.2022
Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքայի իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի հեռավար նիստը:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերից էր Թուրքիայում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման հետ կապված մոնիտորինգային զեկույցի քննարկումը: Փաստաթղթում հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Թուրքիայում Տեղական ինքնակառավարման ոլորտում հետընթացի հետ կապված: Զեկույցում ամրագրված է. «2019 թվականին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցության տպավորիչ ցուցանիշը (ավելի քան 84%), որն ամենաբարձրներից մեկն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, ցույց է տալիս քաղաքացիների մեծ հետաքրքրություն տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Թուրքիայում հետընթաց է գրանցվել տեղական ինքնակառավարման առումով»: Զեկույցում նաև ափսոսանք է հայտնվում այն մասին, որ մարզային ընտրական վարչակազմը ՏԻՄ ընտրություններում հաղթած մի քանի թեկնածուների մերժել է տրամադրել վկայական: Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի մտահոգության առարկան է դարձել նաև մարզպետի՝ համայնքների գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը՝ որպես պետական գործակալ և նահանգային գործադիր կոմիտեի նախագահ: Փաստաթղթում ամրագրված է, որ սա հակասում է Խարտիայի սկզբունքներին և նշանակում է վարչական վերահսկողության տեղական իշխանությունների գործունեության և որոշումների նկատմամբ:
Կոնգրեսը Թուրքիայի իշխանություններին հորդորում է դադարեցնել քաղաքապետերի՝ առանց դատարանի որոշումների լիազորությունների դադարեցման ներկայիս պրակտիկան և հարգել անմեղության կանխավարկածը, ինչպես նաև հարգանք ցուցաբերել ժողովրդավարական ճանապարհով ընտրված պաշտոնյաների համակարգի նկատմամբ: «Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում այլևս չշարունակել այսպես կոչված կառավարական վստահելի անձանց նշանակման պրակտիկան այն քաղաքապետարաններում, որտեղ համայնքի ընտրված ղեկավարների լիազորությունները դադարեցված են»,- նշված է զեկույցում:
Կոնգրեսը նաև կոչ է անում իրավական փոփոխություններ իրականացնել, որպեսզի մարզային իշխանության ղեկավարը իրավասու չլինի խառնվել համայնքային իշխանության գործունեությանը:
Ըստ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի՝ վերոնշյալ խնդիրերը լուրջ հարված են հասցնում Թուրքիայում տեղական ժողովրդավարությանը և Թուրքիայի կողմից Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների իրականացմանը:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct