Անցումային այս կառավարությունը մի քիչ դանդաղում է ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման հարցում. Լորետա Վիոյում
05.09.2018
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը (2017-2018) » ծրագրի ղեկավար կոմիտեի եզրափակիչ նիստը: Ներկայացվեցին ծրագրի հիմնական գործողություններն ու արդյունքները:
Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագրի շրջանակներում ընդգրկված այս կարճ ծրագիրն ուղղված էր աջակցելու ՀՀ իշխանություններին՝ վարչատարածքային և հետագա ապակենտրոնացման բարեփոխումների հարցում, միևնույն ժամանակ զարգացնելով 52 միավորված համայնքների կարողությունները՝ ապակենտրոնացման մարտահրավերներին ավելի լավ պատրաստ լինելու նպատակով:
Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյում վստահեցրեց՝ տեղական ժողովրդավարության ապահովումը կարևոր նախադրյալ է երկրում ժողովրդավարության ապահովման համար. «Հայաստանում բարեփոխումներն ընթանում են ամբողջ ծավալով: Անցումային այս կառավարությունը մի քիչ դանդաղում է ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման հարցում, բայց հույս ունենք հաջորդ տարի կվերադառնանք բնականոն հուն: Տեսնում ենք՝ մեր համայնքի ղեկավարները հրաժարականներ են տալիս, Երևանում լինելու են ընտրություններ: Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները»:
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը փաստեց՝ Եվրոպայի Խորհուրդը տեղական ինքնակառավարման մշտական ուղեկցողն է եղել՝ իր շատ կարևոր ուղենիշներին ծանոթ պահելով: Այնուհետև վստահեցրեց՝ մեր զարգացումենրը միշտ համադրվել են եվրոպական ընդունելի, ընկալելի փորձի հետ:
Վաչե Տերտերյանի բնութագրմամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգում զգուշավորութան տարր կա, այնուհետև պարզաբանեց. «Դա ավելի շատ պայմանավորված է ընդհանուր գործընթացներով, միգուցե հիմա շեշտադրումներն այլ ուղղություններով են: Կարծում եմ՝ որոշակի իրավիճակում գործընթացների զարգացման իրավիճակում՝ ընտրությունների և այլնից հետո կարծես թե ավելի վստահ առաջ կգնանք: Ապակենտրանոցում, վարչատարածքային փոփոխություններ, տարածքային կառավարման համակարգի՝ մարզպետարանների խորքային բովանդակային վերանայում այս բոլոր ուղղություններով առաջ կգնանք»:
09:45
24 01 2025
The fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...
20:17
05 12 2024
On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct