Լիոնում անցկացվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը
01.07.2022
Հունիսի 29-30-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:
Լիոնում անցկացվող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերով և ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի հիշատակին նվիրված հոլովակի ներկայացմամբ:
Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ:
Բացման խոսքով հանդես է եկել Լիոնի Մետրոպոլի նախագահ պարոն Բրյունո Բեռնարը։ Ֆրանսիայի միավորված քաղաքներ կազմակերպության Հայաստան խմբի նախագահ Սոնիա Զդորովցոֆֆը համաժողովին իր բացման խոսքում մասնավորապես նշել է․ «Որպես Հայաստան խմբի նոր նախագահ՝ ձեզ եմ փոխանցում Ֆրանսիայի քաղաքների ողջույնները։ Ողջունում եմ տարածքային կառավարման բոլոր մարմիններին։ Տարածքային համագործակցությունն ամեն գնով պետք է պահպանել։ Հայաստան խումբը հատուկ միտված է հայ-ֆրանսիական համագործակցությանը։ Վստահ եմ՝ մենք կարևոր գործ ունենք անելու նոր թափ հաղորդելու համար այս համագործակցությանը։ Ես՝ որպես Հայաստան խմբի նախագահ՝ անձամբ հետամուտ կլինեմ այդ համագործակցությանը նոր թափ հաղորդելուն»։ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում փաստել է՝ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն արդեն ծանրակշիռ ժամանակագրություն ունի ու զարգացման տեսանելի հետագիծ․ «Ուզում եմ հատկապես ընդգծել համագործակցության զարգացման նոր հորիզոնների ուրվագծման կարևորությունը։ Արտաքին միջավայրն այլևս շատ փոփոխական է, մարտահրավերները բազմազան․ բոլոր ճգնաժամերում տեղական իշխանություններն առաջնագծում են։ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը երկուստեք ուժեղացնում է մեր համայնքների և երկրների դիմակայությունը»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է․ «Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովների նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է: Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է տնտեսական համագործակցության զարգացումը, որի կարևոր հանգրվան էր 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը: Ապակենտրոնացված համագործակցությունը պարունակում է տնտեսական բաղադրիչ։ Տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը մասնակից քաղաքների միջև կապերի և ապակենտրոնացված համագործակցության խթանումը արտացոլված է վերոնշյալ ճանապարհային քարտեզում»։
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ ապակենտրոնացված համագործակցությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է և երկու երկների համայնքների, իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն 4-րդ համաժողովի անցկացումը փաստում է այդ իրողությունը։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է նաև, որ համաժողովը շատ լավ հնարավորություն է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ոչ միայն արդեն իսկ հաստատված համագործակցություններն ամրապնդելու, այլ նաև նոր կապեր հաստատելու և հետագայում զարգացնելու համար։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին, մասնավորապես նշել է․ «Մենք ապավինում ենք ձեզ, թանկագին ընտրված պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, որպեսզի դուք կարողանաք մոտիկից հետևել այս համագործակցությանը՝ ի շահ հայերի և ֆրանսիացիների։ Հաշվի առնելով Քովիդ համավարակը, պատերազմը՝ կարելի է ասել՝ սա վերսկսումն է։ Այսինքն՝ պետք է խորացնել որոշ գերակա խնդիրներ և նոր լիցք հաղորդել այս համագործակցությանը։ Մենք բոլորով պետք է հարմարվենք ՀՀ նոր իրողություններին՝ ինստիտուցիոնալ ռեֆորմներին և ժողովրդավարական գործընթացներին։ Մենք պետք է տեղական և պետական մակարդակով աջակցենք այս բարեփոխումներին։ Հայաստանում տեղական մակարդակով ընտրություններից հետո իրողությունն այլ է։ Մենք պետք է հարմարվենք այս նոր պատկերին։ Պետք է խոսեք միասին, մտորեք, փորձեք միասին խորացնել բարեկամական այս կապերը, որոնք այնքան պարզ ու բնական են։ Ուզում եմ ասել շնորհակալություն»։
Այնուհետև համաժողովի մասնակիցներն աշխատանքները շարունակել են «Խելացի քաղաքներ», «Տուրիզմ», «Զբոսաշրջություն» աշխատաժողովների ընթացքում։
Աշխատաժողովները յուրահատուկ հարթակ էին հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչների երկխոսության, ծրագրային գաղափարների փոխանակման, ինչպես նաև տարաբնույթ թեմաների քննարկման համար։
Երեկոյան տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի պատվիրակների ընդունելություն Լիոնի քաղաքապետարանի Ժյուստեն Գոդար սրահում:
Բացման խոսքով պատվիրակներին ողջունել է Լիոնի քաղաքապետ, պրն. Գրեգորի Դուսեն: Այնուհետև հայտարարվել է լռության րոպե ի հիշատակ պրն. Պատրիկ Դևեջյանի հիշատակին: Ելույթով հանդես է եկել Երևանի քաղաքապետ պրն. Հրաչյա Սարգսյանը։
Համաժողովի երկրորդ օրը աշխատախմբերի ներկայացուցիչներն այցելել են ԹՈՒՄՈ թվային ստեղծարար տեխնոլոգիաների արտադպրոցական կենտրոն, Լիոնի Կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոն, Մետրոպոլիայի մեծ արշավային արահետի հատված (GRM)։
Լիոնում անցկացված երկօրյա համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:
Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct