«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու կարիք ունի
14.12.2018
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Իրավական-օրենսդրական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այն նախագահեց հանձնաժողովի նախագահ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Քննարկվեցին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների՝ ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխությունների համապատասխանությանը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին վերաբերող (համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ) և այլ հարցեր։
Քննարկման դրվեց նաև «Համայնքի կամավոր խնդիրները սահմանելու ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման օրինակելի նախագիծը և այլ հարցեր:
Քննարկելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը՝ հանձնաժողովը Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հատուկ ուշադրությունը հրավիրեց օրենսդրության համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը, այլապես կուտակվում են օրենսդրական հակասություններ ու առաջանում իրավական խառնաշփոթ։
Հանձնաժողովի որոշմամբ՝ մշակված փաստաթուղթը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանին և ՀՀ կառավարությանը։
Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ (համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ) հարցը: Հանձնաժողովի դիտարկմամբ՝ քննարկվող հարցը չափազանց զգայուն է տեղական ինքնակառավարման համար, և որևէ շտապողականություն կամ թերի քննարկում անթույլատրելի է։ Հանձնաժողովն առաջարկեց հավանություն տալ այս խնդրի վերաբերյալ փորձագիտական կարծիքին՝ այն համարելով հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշում։
Քննարկման դրվեց «Համայնքի կամավոր խնդիրները սահմանելու ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման օրինակելի նախագիծը: Հանձնաժողովն առաջարկեց ևս մեկ անգամ շրջանառել նախագիծը, ստացված առաջարկներով այն լրամշակել և տարածել համայնքների շրջանում որպես օրինակելի նախագծի փաթեթ։
Նիստին մասնակցեցին համայնքների ղեկավարներ, համայնքային իրավաբաններ, Երևանի ավագանու անդամներ և ոլորտի փորձագետներ: Նիստի ընթացքում անդամները քննարկեցին նաև միության 2019-ի միջոցառումների պլանը: Կայացավ նաև Միության իրավական-օրենսդրական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Այս պաշտոնում ընտրվեց Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct