«Եթե բնակիչը քաղաքացիական ակտիվ կեցվածք իր համայնքում չունի, խոսել տեղական ինքնակառավարման մասին, նույնն է, ինչ մի վերացական երևույթի մասին». Վաչե Տերտերյան

«Եթե բնակիչը քաղաքացիական ակտիվ կեցվածք իր համայնքում չունի, խոսել տեղական ինքնակառավարման մասին, նույնն է, ինչ մի վերացական երևույթի մասին». Վաչե Տերտերյան

17.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կարծիքով՝ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ժողովուրդը գիտակցում է, որ մասնակցում է իր կողմից իշխանության ձևավորմանը:

Վաչե Տերտերյանից հետաքրքրվեցինք՝ երկար տարիներ լինելով ոլորտում՝ կառավարության նոր ղեկավարության հետ աշխատանքի վերաբերյալ ի՞նչ տպավորություններ ունի, մասնավորապես տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումների իրականացման պատրաստակամության տեսանկյունից: Փոխնախարարը պատասխանեց. «Համընդհանուր որոշակի ակտիվությունը, քաղաքացիական դիրքորոշման կտրուկ վերելքը, էմոցիոնալ վերելքը բերում է քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը, ինչը տեղական ինքնակառավարման համար համակարգային եզրույթ ունեցող խնդիր է: Մշտապես իմ համոզմունքն է եղել, որ մեր տեղական ինքնակառավարման համակարգում անկախ ճիգերից, իրավական կարգավորումներից, մենք հաջողություն կարող ենք ունենալ անհրաժեշտ մի քանի հանգամանքների առկայության պարագայում, որոնցից ամենակարևորը բնակչության քաղաքացիական ակտիվության կեցվածքն է: Եթե բնակիչը քաղաքացիական ակտիվ կեցվածք իր համայնքում չունի, խոսել տեղական ինքնակառավարման մասին նույնն է, ինչ մի վերացական, ոչ մի հողեղեն հիմք չունեցող երևույթի մասին: Սա իսկապե մեր խնդիրն է եղել»:

Վաչե Տերտերյանը տեղի ունեցած փոփոխություններն ավելի շատ կապում է հանրային ակտիվության գիտակցության հետ. «Առավել քան  համոզված եմ, որ մեր գործադիր իշխանության համակարգում ընդգրկված մարդկանց ճնշող մեծամասնությունը երկրի այն քաղաքացիներն են, որոնք ոգևորվում, ընկճվում են, լավատեսություն են իրենց մեջ կրում: Սա փոքր գործընթաց չէ, այլ ընդհանուր հասարակական վերելքի, զարթոնքի ակտիվության մի փուլ: Հիմա գործադիր իշխանությունը, մենք բոլորս պիտի կարողանանք համընդհանուր դրական մթնոլորտն իրացնել կոնկրետ ակնկալիքների և համաչափ, համբերատար լուրջ աշխատանքով հեռահար նպատակների արձանագրման համար»:

Վաչե Տերտերյանը փաստեց՝ իրականում այժմ դրական ֆոն է այն առումով, որ կա ոգևորվածություն. «Եթե մարդ ոգևորված է, իրենից կարելի է մի բան ստանալ, եթե ոգևորված չէ, հիասթափված է, իր հետ դժվար է: Մենք ունենք հասարակության շրջանում ակնհայտ դրական ուղղվածությամբ ոգևորություն. սպասելիքներ, ձգտումներ: Մեր բոլորի գործը պիտի լինի այս ամենն ուղղել դրական ուղղությամբ»:

 


NEWS

The fourth meeting of the Municipal  Development Coordination platform
The fourth meeting of the Municipal Development Coordination platform

09:45

24 01 2025

The fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...

Intellectual game on green and sustainable development for school students in Lori region
Intellectual game on green and sustainable development for school students in Lori region

20:17

05 12 2024

On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...

Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region
Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region

20:34

18 11 2024

On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...