Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

22.04.2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը:

Շաբաթվա հիմնական և ամփոփիչ միջոցառումն՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով ԵՄ ԿԷՇ Քաղաքական համաժողովը, որը Եվրոպայի ամենամեծ միջոցառումն է նվիրված է վերականգնվող էներգիային և էներգիայի արդյունավետ օգտագործմանը, տեղի կունենա վերը հիշատակված օրերին Բրյուսելում` հիբրիդ ձևաչափով: Համաժողովը կմիավորի քաղաքականություն մշակողներին, նորարարներին և էներգետիկայի ոլորտի շահագրգիռ կողմերին՝ քննարկելու ոլորտի նորարարությունները և Եվրոպայում կայուն էներգետիկ ապագան։

Միջոցառման և ԵՄ ԿԷՇ-ի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ միջոցառման պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով.

https://sustainable-energy-week.ec.europa.eu/index_en

Չնայած գլխավոր համաժողովը տեղի է ունենում հունիսի կեսերին, ՏԻՄ-երի և շահառուների կողմից էներգետիկ շաբաթվան նվիրված տեղական միջոցառումները (էներգետիկ օրեր) կազմակերպվում են՝ մարտ ամսից սկսած:

Ինչպես հայտնի է, ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է միավորել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին և այլ շահառուների՝ տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև դրանց իրականացման խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման:

Ինչպես նախորդ տարիներին, 2025 թվականին նույնպես Կայուն էներգիայի շաբաթը կնշեն նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության ավելի քան 12.000 անդամները:

Միջոցառումներ կազմակերպելիս համայնքները կարող են ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Մասնավորապես, միջոցառումները կարող են կենտրոնանալ իրազեկվածության բարձրացման, յուրահատուկ գործողությունների, որոշակի տեխնոլոգիաների կամ քաղաքականության վրա, որոնք կարող են վերաբերել ինչպես համայնքին, այնպես էլ մարզին կամ երկրին: Միջոցառումները կարող են կազմակերպվել հանրային կամ մասնավոր շենքերում, բացօթյա կամ առցանց, անցկացվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են դպրոցները, այգիները, համայնքապետարանները, արտադրական ձեռնարկությունները, կրթական կենտրոնները և այլն:

Քանի որ 2019 թվականից ի վեր Հայաստանում Դաշնագրին անդամակցող համայնքների ակտիվ մասնակցությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթում դարձել է լավ ավանդույթ, ուստի կոչ ենք անում ձեզ մասնակցել 2025 թվականին անցկացվող շաբաթվան՝ կազմակերպելով և անցկացնելով համապատասխան միջոցառումներ: 

Համայնքապետարանները և շահառուները ազատ են միջոցառումների կազմակերպման ձևաչափի, վայրի և ժամանակի ընտրության հարցում՝ հետևյալ պայմաններով.

  • Կազմակերպվող միջոցառումները պետք է համահունչ լինեն շաբաթվա կարգախոսին՝ անդրադառնալով էներգետիկ ռեսուրսների արդյունավետ սպառման և, մասնավորապես, հանածո վառելիքների սպառման նվազեցման, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության խնդիրներին:
  • Միջոցառումների հիմնական թիրախային խմբերը պետք է լինեն երեխաները և երիտասարդները:
  • Ավելի շատ մասնակիցներ և շահառուներ ներգրավելու համար անհրաժեշտ է ապահովել համայնքային միջոցառումների և մրցույթների մասին տեղեկատվության առավելագույն տարածում ոչ միայն համայնքապատկան հաստատությունների, այլև դպրոցների և այլ կրթական հաստատությունների շրջանում։
  • Ցանկալի է, որպեսզի միջոցառումներն անցկացվեն մինչև հունիսի 10-ը:
  • Անհրաժեշտ է համայնքապետարանների և գործընկերների կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով ապահովել համայնքներում կազմակերպվող միջոցառումների և մրցանակաբաշխությունների առավելագույն լուսաբանումը և տեսանելիությունը:
  • Համայնքներում կազմակերպվող միջոցառումների մասին տեղեկատվությունը՝ համապատասխան ձևաչափով, անհրաժեշտ է ներկայացնել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հաղորդակցության փորձագետ՝ Տաթևիկ Հարությունյանին ([email protected]) ծրագրի տեղեկատվական հարթակներում տարածման, ինչպես նաև համայնքային միջոցառումների մասին վիճակագրության վերլուծության նպատակով:

Հաշվի առնելով կայուն էներգիայի օրերի կազմակերպման ԵՄ և տարածաշրջանային փորձը՝ ամենատարածված միջոցառումները (այդ թվում նաև առցանց ձևաչափով) հետևյալն են.

  • Աշխատաժողովներ և սեմինարներ. կրթական դասընթացներ, որոնք կենտրոնանում են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները, կայուն տրանսպորտը, քաղաքային շարժունակությունը, կլիմայական վտանգները և հարմարվողականությունը, էներգետիկ աղքատության հաղթահարումը և այլն:
  • Համաժողովներ. կայուն էներգիայի նախաձեռնություններին և այլ թեմաներին նվիրված մեծ միջոցառումներ՝ հիմնական զեկուցողներով, պանելային քննարկումներով և մասնակիցների միջև շփման և փորձի փոխանակման հնարավորություններով:
  • Հանրային ցուցահանդեսներ. տաղավարներ և ցուցասրահներ, որոնք ներկայացնում են տեղական էներգետիկ նախագծեր, նորարարական տեխնոլոգիաներ և տեղական բիզնեսների և կազմակերպությունների կողմից իրականացվող լուծումներ։
  • Էներգետիկ տոնավաճառներ կամ ցուցահանդեսներ. համայնքային միջոցառումներ, որոնք համատեղում են կրթությունն ու զվարճանքը, և ներառում են էներգաարդյունավետ արտադրանքի և սարքավորումների, վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների և համապատասխան նախաձեռնությունների ցուցադրություններ։
  • Ուղեկցվող շրջագայություններ. տեղական վերականգնվող էներգիայի համակարգերի և կայանների, էներգաարդյունավետ շենքերի և կառույցների կամ կայուն համայնքային զարգացման ծրագրերի ճանաչողական շրջագայություններ:
  • Ֆիլմերի ցուցադրություններ. բնապահպանական և կլիմայական խնդիրներին, ինչպես էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկային նվիրված տեսանյութերի կամ վավերագրական ֆիլմերի ցուցադրումներ, որոնց կհաջորդեն քննարկումներ կամ հարցուպատասխանի նիստեր։
  • Ծառատունկեր և կանաչ նախաձեռնություններ. համայնքային ջանքեր՝ տեղական կանաչ տարածքները բարելավելու և կենսաբազմազանությունը խթանելու համար՝ որպես կայունության ավելի լայն ռազմավարության մաս։
  • Համագործակցություն տեղական բիզնեսների հետ. գործընկերություն տեղական բիզնեսի կամ ծառայությունների հետ՝ շաբաթվա ընթացքում կայուն էներգետիկ զարգացման հետ առնչվող ապրանքների համար հատուկ ակցիաներ կամ զեղչեր առաջարկելու համար։
  • Թեմատիկ ցուցահանդեսներ և/կամ մրցույթներ. նկարչական, լուսանկարչական, կարճ տեսահոլովակների և շարադրությունների մրցույթներ:
  • Մարզական միջոցառումներ. առողջ ապրելակերպը քարոզող միջոցառումներ, ինչպիսիք են մարաթոններ, հեծանվավազքեր, սպարտակիադաներ և այլն:
  • Այլ միջոցառումներ. թեմատիկ ինտելեկտուալ վիկտորինաներ, ֆլեշմոբեր, տեղեկատվական հանդիպումներ, ինտերակտիվ միջոցառումներ, թեմատիկ դասեր երիտասարդների համար, բաց դասեր երեխաների համար և այլն:

 

Ակնկալվում է, որ միջոցառումների կազմակերպման հետ կապված ծախսերը (օրինակ՝ համայնքային մրցույթների հաղթողների համար մրցանակների և հավաստագրերի ձեռքբերում) կհոգան համայնքապետարանները և գործընկեր կազմակերպությունները:

Միևնույն ժամանակ նախորդ տարվա ավանդույթին հետևելով` այս տարի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը նույնպես նախատեսում է հուշանվերներ տրամադրել համայնքների կողմից անցկացվող որոշ մրցույթների հաղթողներին։

Համայնքներին աջակցության նպատակով ծրագրի կողմից կկազմակերպվի ԵՄ ԿԷՇ շրջանակներում միջոցառումներ և մրցույթներ կազմակերպելուն նվիրված վեբինար, որի անցկացման ամսաթվի մասին համայնքապետարանները կտեղեկացվեն նախապես:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հաղորդակցության գծով ծրագրի փորձագետ՝ Տաթևիկ Հարությունյանին ([email protected]):


NEWS

The fourth meeting of the Municipal  Development Coordination platform
The fourth meeting of the Municipal Development Coordination platform

09:45

24 01 2025

The fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...

Intellectual game on green and sustainable development for school students in Lori region
Intellectual game on green and sustainable development for school students in Lori region

20:17

05 12 2024

On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...

Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region
Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region

20:34

18 11 2024

On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...