Հայաստանում մեկնարկել է «Եվրամիության կայուն էներգետիկայի շաբաթը»
05.06.2018
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում հունիսի 4-ին մեկնարկել է «Եվրամիության կայուն էներգետիկայի շաբաթը»:
«Եվրոպական միության նախաձեռնությամբ մի շարք երկրներում, ինչպես և Հայաստանում անցկացվում են կայուն էներգետիկայի օրեր՝ ուղղված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկմանը։ Դրա շրջանակում Էներգախնայողության աջակցման հիմնադրամը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» (EU4ASEP) ծրագրի ներքո իրականացնում է մի շարք միջոցառումներ ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Ապարան և Արթիկ քաղաքներում: Այդ միջոցառումների նպատակն է՝ բարձրացնել հանրային իրազեկման մակարդակն ու կայուն էներգետիկայի ոլորտում ունեցած հաջողված փորձը կիրառել նաև այլ համայնքներում։ «Եվրամիության կայուն էներգետիկայի օրերին» ակտիվ մասնակցություն ունեցան Ապարան համայնքի դպրոցականները, ովքեր միջոցառման շրջանակներում մրցեցեին էներգախնայողության վերաբերյալ գիտելիքներով ու արժանացան մրցանակաների:
«Կայուն էներգետիկայի շաբաթվա» շրջանականերում Ապարանում բացվեց նաև «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի» բացօթյա ցուցահանդես՝ նվիրված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաներին: Ոլորտի ավելի քան մեկ տասնյակ ընկերություններ ներկայացրեցին հայաստանյան շուկայում առկա կայուն էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտի արտադրանքն ու ծառայությունները: Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. Ապարան քաղաքում նախատեսվում է կառուցել առաջին արևային ֆոտովոլտային կայանը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ:
-Այսօրվա ցուցահանդեսում ներկայացված են արևային պանելներ, արևային ջրատաքացուցիչներ, մի խոսքով՝ տեխնոլոգիաներ և ծառայություններ՝ արտադրող և տեղադրող ընկերություններից,- միջոցառման բացմանն ասաց «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանը:
-Սա յուրահատուկ հնարավորություն է մեկտեղ տեսնել տարբեր ընկերություններ, ունենալ տեղեկատվություն և ընտրության հնարավորություն: Միևնույն ժամանակ, մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն իրենց առաջարկների և ապրանքների մասին մրցակից պայմաններում տրամադրել շահեկան ինֆորմացիա:
Դրանից բացի, առաջիկա երեք տարիներին արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակներում մենք աշխատելու ենք Ապարան համայնքում և օգնելու ենք, որ այստեղ ևս զարգանա արևային էներգիան:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի խոսքով՝ ամենաէժան էներգիան չսպառված կամ տնտեսված էներգիան է:
Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը ԵՄ-ից ստացել է 50 մլն եվրոաջակցություն էներգետիկ ոլորտի բարեփոխումների համար,- ասաց Հոա-Բին Աճեմյանը:
- Մոտ 6000 տնային տնտեսություն հանդիսացել է էներգախնայողության և էներգարդյունավետության շահառու՝ Վայք, Սպիտակ, Եղեգնաձոր քաղաքներում: Շուտով կսկսենք մեկ այլ ծրագիր, ըստ որի Երևանի 150 մանկապարտեզներում ևս կիրականացվեն էներգարդյունավետության միջոցառումներ:
Հաջորդ տարի մենք կընդլայնենք Եվրամիության ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում, քանի որ այդ ոլորտը Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության չորս հենասյուներից մեկն է:
«ԵՄ կայուն էներգետիկայի շաբաթը» կշարունակվի վաղը Արթիկ քաղաքում և կամփոփվի Երևանում` հունիսի 6-ին կայանալիք «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով համաժողովով:
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում Ապարան և Արթիկ համայնքներում իրականացվում է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր, որը մեկնարկել է 2018 թ-ից՝ երեք տարի ժամկետով:
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագիրն իրականացվում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Հայաստանի համայնքների միության կողմից:
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն վերականգնվող էներգետիկայի խթանմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն համայնքներում նոր մշակույթի, առևտրային նոր հարաբերությունների ձևավորմանն ու զարգացմանը:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct