Ուշադրություն. «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

Ուշադրություն. «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

17.05.2024

2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ, հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ: Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործընկերը Հայաստանի համայնքների միությունն է։

Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ, դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:

Հետևաբար, անհրաժեշտ է, որ մրցութային աշխատանքները համահունչ լինեն վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, ինչպես նաև էներգախնայողություն, էներգախնայողություն և կանաչ զարգացում:
Մրցույթի պայմանները.
???? Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ):
???? Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու աշխատանք:
???? Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):
???? Մրցույթին մասնակցելու համար նկարի որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հունիսի 14-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, նկարի անվանումն, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը (այն դեպքում, երբ հեղինակը դպրոցի կամ հաստատության աշակերտ է):
???? Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքներին ներկայացվում են նույն պահանջների, ինչ վերը նշված աշխատանքներին:
???? Ցանկալի է, որպեսզի նկարները տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների այցելության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Նկարը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:
???? Ներկայացնելով նկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր նկարները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքերում և ֆեյսբուքյան էջերում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հունիսի 25-ը:

Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական մակարդակը (հաշվի առնելով հեղինակի տարիքը):
Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին այս հայտարարության ստացման պահից մինչև նշված վերջնաժամկետը կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև հունիսի 14-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:
Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]:
 
Հայաստանի համայնքների միություն

NEWS

Intellectual game on green and sustainable development for school students in Lori region
Intellectual game on green and sustainable development for school students in Lori region

20:17

05 12 2024

On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...

Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region
Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region

20:34

18 11 2024

On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...