«Հնարավոր է Էջմիածինն առաջիններից լինի, որն աղբահանության ոլորտում նոր մոտեցմամբ հանդես գա». Դիանա Գասպարյան
22.07.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 30-ամյա Դիանա Գասպարյանի հավաստմամբ՝ շուտով հնարավոր է Էջմիածնում աղբահանության նոր քաղաքականություն իրականացվի:
Հարցին՝ քաղաքապետի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարի համար ի՞նչ օրակարգային խնդիրներ կան, Դիանա Գասպարյանը պատասխանեց. «Ոչ միայն Էջմիածնում, այլև ողջ հանրապետությունում այս շոգ եղանակին աղբահանության հարցն է օրակարգային: Այն կարծես թե բնակիչներին ամենաշատ հուզող խնդիրներից է: Իրականում աղբահանությունն Էջմիածնում բնականոն կերպով ընթանում է: Նախկին տարիներին ևս նման իրավիճակ է եղել, որ մոտավորապես կրկնապատկվել է աղբի քանակը, և տեսանելի շատ աղբ է կուտակվել: Ես հակված եմ աղբահանության քաղաքականությունն առհասարակ փոխել, եթե հնարավոր է: Այս պահին կարող եմ ասել անգամ ԱՄՆ-ից ժամանած մասնագետ եմ հրավիրել, ով այդ ոլորտում լուրջ հաջողություններ ունի, և մոտ օրերս նա կներկայացնի ճանապարհային քարտեզ, կառաջարկի՝ ինչպես կազմակերպել աղբահանությունը: Հնարավոր է Էջմիածինն առաջիններից լինի, որն աղբահանության ոլորտում բավականին նոր մոտեցմամբ հանդես գա»:
Ըստ Դիանա Գասպարյանի՝ կարևոր խնդիրներից է նաև ասֆարտապատման հարցը: Նա հավաստիացրեց՝ փորձելու է կառավարությունից ստանալ սուբվենցիա և կրկնապատկել ասֆալտապատման համար հատկացվող գումարը. «Գնահատումը, նախահաշիվն արվել են նախկինում. ես հիմա հակված եմ վերագնահատել՝ որ փողոցներն ասֆալտապատման կարիք ունեն: Այս պահին ասֆալտպատման աշխատանքները դադարեցված են, վերականգնվելու են սեպտեմբերի սկզբից հավանաբար: Բացի այդ այստեղ ամեն դեպքում ունենք բնակչությանը հուզող խնդիր: Դա մի փոքր քաղաքական համատեքստ ունի: Միշտ հաղթել է նախկին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ասֆալտապատման կազմակերպությունը: Հիմա մարդիկ ասֆալտի որակից դժգոհ են: Տենդերներ հայտարարելու խնդիր ունեմ»:
Դիանա Գասպարյանի տեղեկացմամբ՝ տենդերներ կհայտարարվեն նաև մանկապարտեզային սննդի և հացի մատակարարման ոլորտներում:
Էջմիածների քաղաքապետի պաշտոնակատարը հայտնեց՝ բնակիչներից շատ է դիմումներ ստանում տանիքների վերանորոգման հետ կապված: Դիանա Գասպարյանը նաև մեծ ուշադրություն է դարձնելու քաղաքի մշակութային կյանքի կազմակերպմանը: Այս առիթով մանրամասնեց. «Մոտ օրերս հանդիպելու եմ մշակույթի նախարարին և փորձելու եմ Էջմիածնում մշակութային առումով փոփոխություններ բերել»:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct