Երևանում տեղի կունենա Քաղաքապետերի դաշնագրի ակումբի երրորդ հանդիպումը
05.05.2022
Մայիսի 17-ին՝ ժամը 9:30, Երևանում՝ «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան փողոց, 2 շենք) տեղի կունենա Հայաստանի համայնքների միության կողմից ձևավորված Քաղաքապետերի դաշնագրի ակումբի երրորդ հանդիպումը:
Քաղաքապետերի դաշնագրի ակումբը ձևավորվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն Կլիմայի և էներգիայի» նախաձեռնության ներքո և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում:
Ակումբի գործող նախագահը Սպիտակ համայնքի ղեկավար պրն Քաջայր Նիկողոսյանն է, փոխնախագահը՝ Տաշիր համայնքի ղեկավար պրն Էդգար Արշակյանը։ Նիստի ընթացքում նախատեսվում է նաև Քաղաքապետերի դաշնագրի ակումբի նախագահի և փոխնախագահի ընտրություններ։
Թեկնածությունների ներկայացման ժամկետը՝ մայիսի 12–ը ներառյալ։
Ակումբի հիմնական առաքելությունն է ամրապնդել քաղաքական երկխոսությունը տեղական իշխանությունների և համապատասխան ազգային ու միջազգային շահառուների միջև՝ նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ միջավայր համայնքներում կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ռազմավարությունների) մշակման և իրականացման համար՝ այդ թվում համայնքային ծրագրերի ֆինանսավորման և ներդրումների համար առկա խոչընդոտների քննարկման և դրանց հաղթահարման մոտեցումների նույնականացման միջոցով:
Ակումբը պետք է նպաստի բոլոր ներգրավված շահառուների միջև տեղեկատվության ու փորձի փոխանակմանը, ապահովի փոխգործակցություն համապատասխան նախաձեռնությունների, համայնքային, պետական և միջազգային ծրագրերի և գործողությունների միջև, ինչպես նաև ծառայի որպես հարթակ՝ երկրում Դաշնագրի շրջանակներում իրականացվող գործողությունների և զարգացումների քննարկման համար:
«Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող գործընկերների կոնսորցիումի շրջանակներում Հայաստանի համայնքների միությունը շահել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» մրցույթը: Որպես Դաշնագրի գործընկեր կազմակերպություն՝ Հայաստանի համայնքների միությունը կարևոր դերակատարություն ունի 2022թ. հունվարին ԵՀ-ի կողմից մեկնարկած «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի երրորդ փուլի իրականացման հարցում:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցած 28 համայնքներից 20-ն արդեն միացել են Դաշնագրի նոր` ավելի հավակնոտ նպատակներ թիրախավորող փուլին` Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:
Նոր Դաշնագրին միացող համայնքները հանձնառություն են ստանձնում նվազեցնել արտանետումները 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև ապահովել իրենց տարածքների կլիմայական դիմակայունությունը՝ մշակելով և մինչև 2030թ. իրականացնելով կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության միջոցառումներ: Առաջարկվող գործողություններն ամփոփվում են Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրում (ԿԷԶԿՊԳԾ):
Նոր դաշնագրին միացած համայնքները հնարավորություն են ստանում օգտվել ԵՄ կողմից նոր Դաշնագրին անդամակցող համայնքների համար նախատեսված տեղեկատվական, փորձագիտական, ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից, որը տրամադրվում է տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների միջոցով:
Նշենք, որ Քաղաքապետերի դաշնագրի ակումբի հանդիպման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն նաև համայնքների հանձնառությունները և առաջիկա գործողությունները, Ծրագրի և Դաշնագրին անդամակցող, ինչպես նաև նախաձեռնությանը միանալու ցանկություն ունեցող համայնքների միջև համագործակցության շրջանակները:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct