«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» թեմայով լրագրողական հոդվածների մրցույթ երիտասարդների և ուսանողների համար
20.05.2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը՝ Հայաստանի համայնքների միության հետ համատեղ հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» թեմայով լրագրողական հոդվածների մրցույթ:
Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ` դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:
Հետևաբար անհրաժեշտ է, որ մրցութային աշխատանքները համահունչ լինեն վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. Հայաստանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, ինչպես նաև էներգախնայողություն, էներգախնայողություն և կանաչ զարգացում:
Ողջունելի են «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունում Հայաստանի համայնքների մասնակցության մասին հոդվածները։
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքներում բնակվող երիտասարդները և համայնքներում գործող ուսումնական հաստատությունների ուսանողները:
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան մեկ հոդված:
- Հոդվածի ծավալը՝ 2-3 էջ (A4 չափսի թուղթ), ֆոնտը՝ Sylfaen, ֆոնտի չափսը՝ 11, միջտողային հեռավորությունը՝ 1:
- Հոդվածները պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 14-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:
- Ներկայացնելով հոդվածը մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր հոդվածները կտեղադրվեն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ֆեյսբուքյան էջում և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջում։
Ներկայացված հոդվածների գնահատումը կիրականացվի լրագրողներից և փորձագետներից բաղկացած ժյուրիի կողմից՝ մինչև հունիսի 25-ը:
Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին այս հայտարարության ստացման պահից մինչև նշված վերջնաժամկետը կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ հոդվածների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև հունիսի 14-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:
Առաջին 3 տեղերը գրաված մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]։
Հայաստանի համայնքների միություն
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct