Դեկտեմբերի 7-ը՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օր
07.12.2020
1988թ․ աղետալի երկրաշարժից 32 տարի է անցել: Աղետ, որը րոպեների ընթացքում ոչնչացրեց մեր քաղաքներն ու գյուղերը, խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, հարյուր հազարավորներին թողեց անօթեւան: Տարիներ շարունակ մեր երկրի հյուսիսային հատվածը կոչվեց «աղետի գոտի»:
Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Այսօր մեր պարտքն է եւս մեկ անգամ երախտագիտությամբ հիշել բոլորին` փրկարարներին ու շինարարներին, օդաչուներին ու պետական այրերին, ջուր եւ հաց հասցնողներին, վրան ուղարկողներին: Բոլորին:
Նախորդ 32 տարիների ընթացքում իրականացվեցին բազմաթիվ ծրագրեր, նաև շնորհիվ մեր համայնքների, սակայն դեռ բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված:
Մեր համայնքները, չսպիացած վերքերով, բայց վստահ քայլերով գնում են դեպի զարգացում՝ հաղթահարելով ամենօրյա դժվարություններն ու մարտահրավերները:
Եվս մեկ անգամ խոնարհվում ենք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, այս դժվարին օրերին բոլորիս մաղթում խաղաղություն, լավատեսություն և ուժ:
32 տարի առաջ համամարդկային աջակցության կոչն էր «Քեզ համար, Հայաստա՛ն»-ը, բառեր, որոնք այսօր էլ իմաստավորվում են ամեն օր, յուրաքանչյուրիս աշխատանքով՝ զարգացնելու մեր համայնքները՝ Սպիտակը, Գյումրին, Շիրակամուտն ու Վանաձորը և ողջ Հայաստանը:
Հայաստանի համայնքների միություն
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct