Ընտրվել է Հայաստանի Համայնքների Միության Նախագահը

Ս․թ․ փետրվարի 24-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովը ընտրեց ՀՀՄ Նախագահին։

Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի ընթացքում կազմակերպվեց ՀՀՄ Նախագահի ընտրությունը, որի արդյունքում ՀՀՄ Նախագահի պաշտոնը ստանձնեք պրն․ Էմին Երիցյանը։

Պրն․ Երիցյանը Հայաստանի համայնքների միության նախագահն է 1998թ․-ից։ Նա նաև Փարաքար համայնքի ավագանու անդամ է և Եվրոպական միության ԱլԳ Տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) հայկական պատվիրակության ղեկավար, Բյուրոյի անդամ։ Նա նաև Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի պատվիրակության ղեկավարն է և Կոնգրեսի Ընթացիկ գործերի հանձնաժողովի փոխնախագահը։

Հայաստանի Համայնքների Միության ողջ անձնակազմը շնորհավորում է նորընտիր ՀՀՄ Նախագահին և մաղթում նորանոր հաջողություններ` նրանց ստանձնած նոր պաշտոններում։

Հայաստանի համայնքների միություն

Չարենց 1 - 201, 0025 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Հեռ.` +374 10 57 45 01

Էլ․ փոստ՝ [email protected]

Կայք՝ www.caa.am