Հայամայնքների միության արձագանքը համայնքների խոշորացման նոր առաջարկին
16.05.2017
Վարչատարածքային փոփոխությունները պետք է ուղեկցվեն լիազորությունների ու ֆինանսական միջոցների ապակենտրոնացմամբ, պետք է երաշխավորվի համայնքների լսված լինելու իրավունքը։
Մայիսի 16-ի տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Հանրապետական խոհրդի նիստ, որին մասնակցում էին 105 Խորհրդի անդամներ և հրավիրյալներ։
Միության խորհուրդը ընդունեց առաջարկներ ՀՀ-ում վարչատարածքային փոփոխությունների և ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք կփոխանցվեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և ՀՀ կառավարությանը։
Համայնքների ղեկավարները գտնում են, որ այս պահին դեռևս ակնհայտ չեն ու չկա փաստական հիմք համայնքների խոշորացման արդյունավետության մասին։ Ուստի Միությունը ՀՀ կառավարությանն առաջարկում է համատեղ կազմակերպել արդեն իսկ խոշորացված համայնքներում փոփոխությունների մասնագիտական գնահատում։
Միության Խորհուրդն առաջարկում է մշակել երկրի վարչատարածքային փոփոխությունների ամբողջական և համալիր հայեցակարգ։ Քանի որ համայնքների խոշորացումը չի կարող փոխարինել կամ արձագանքել վարչատարածքային փոփոխությունների բոլոր մարտահրավերներին։
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
19:09
26 10 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...
16:11
24 10 2023
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
23:47
22 10 2023
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ