1999թ.-ին ընդունված վարքագծի կանոնները ենթակա են վերանայման

1999թ.-ին ընդունված վարքագծի կանոնները ենթակա են վերանայման

02.03.2017

«Ընտրված ներկայացուցիչները պարտավոր են իրենց վարքագծում էթիկական բարձր արժեքներ դրսևորել»,-նշել է ԵԽ Կոնգրեսի նախագահ տիկին Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմը 2017թ. փետրվարի 28-ին Բրյուսելում  կայացած «Տեղական և ռեգիոնալ իշխանությունների դերը կոռուպցիայի կանխարգելման և արդյունավետ կառավարման խթանման գործում» թեմայով համաժողովի ընթացքում: 

Այս համատեքստում Կոնգրեսի նախագահն անդրադարձել է տեղական և ռեգիոնալ ընտրված ներկայացուցիչների քաղաքական ներգրավվածության Եվրոպական վարքագծի կանոնակարգին, որը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1999թ.-ին: Այս կաննոները սահմանում են ընտրված ներկայացուցիչների ընդհանուր սկզբունքներն ու կոնկրետ պարտավորությունները պաշտոնի ստանձնման, պաշտոնավարման  և հրաժարականի ընթացքում: Չնայած որ վարքագծի այս կանոնակարգը եղել է հանրային էթիկայի խթանման հիմնական գործիք, սակայն այն «իր ժամանակի երեխա է»,-նշել է Կանոնակարգի վերանայման վեաբերյալ  Կոնգրեսի զեկուցող Մանուելա Բորան: Լայնորեն ընդունվել է, որ Կանոնակարգը պետք է վերանայվի, որպեսզի ամբողջապես ներառի այն նոր մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել վերջին 20 տարիներին: «Այս վերանայման հետ կապված մեծ ճնշումներ են ի հայտ գալիս նոր սոցիալական ԶԼՄ-ներից և նոր սերնդից, որոնք թափանցիկությանը ավելի բարձր արժեք են տալիս և ստեղծում են քաղաքացիական և քաղաքական ներգրավման նոր ձևեր»,- ավելացրել է տկն. Բորան:

Աղբյուրը՝ 

http://www.coe.int/t/congress/default_en.asp


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...