Գենդերային անհավասարության հաղթահարում բիզնեսում և քաղաքականության մեջ. CoR-ը քաղաքական կուսակցություններին կոչ է անում ակտիվորեն ընդլայնել կանանց իրավունքները

Գենդերային անհավասարության հաղթահարում բիզնեսում և քաղաքականության մեջ. CoR-ը քաղաքական կուսակցություններին կոչ է անում ակտիվորեն ընդլայնել կանանց իրավունքները

06.03.2017

Կանանց միջազգային օրվանից մեկ շաբաթ առաջ Եվրոպական ռեգիոնների կոմիտեն և նրա Հավասար հնարավորությունների համատեղ հանձնաժողովը կազմակերպել էին ճաշ-քննարկում և հաղորդակցային միջոցառում՝ Եվրոպայում քաղաքականության, կառավարման մեջ գենդերային հավասարության հարցը քննարկելու համար

Մասնակիցները, որոնց շարքում էին եվրոպական և տեղական մակարդակների քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և գիտական փորձագետներ, ներկայացրեցին լավագույն պրակտիկաների ոգևորիչ պատմություններ՝ սռկա պատնեշների հաղթահարման նպատակով: Նրանք կոչ արեցին մեծացնել ճնշումը կառավարութունների և կորպորացիաների վրա՝ շարունակելու պայքարը գենդերային աննհավասարակշռության հաղթահարման համար:

Չնայած որ Եվրոպայում նկատվում է որոշումների կայաման գործընթացներում կանանց թվաքանակի աճ, այնուամենայնիվ, թե՛ բիզնեսում, թե՛ քաղաքականության մեջ և թե՛ պետական ու մասնավոր ոլորտներում իշխանությունը դեռևս ամուր կերպով գտնվում է տղամարդկանց ձեռքում: Եվրոպական մակարդակում եվրախորհրդարանականների միայն 37 տոկոսն են կանայք, իսկ եվրոպական հանձնակատարների 70 տոկսը արական սեռի ներկայացուցիչներ են: Իրավիճակը գրեթե նույնն է բիզնես ոլորտում, որտեղ ղեկավարների 96.5 տոկոսը տղամարդիկ են: Այս իրավիճակը 2010թ.-ից ի վեր էական փոփոխություն չի կրել: Չնայած որ իրավիճակը տարբեր ռեգիոններում տարբեր է, մասնակիցները եկան այն եզրահանգման, որ իրավիճակը պետք է փոխվի, և միայն գենդերային քվոտաները կարող են լինել խնդրի լուծման մաս:

Բացելով քննարկումը՝ CoR-ի նախագահ Մարկկու Մարկկուլան նշեց. «Մեզ անհրաժեշտ է, որ ավելի շատ կանայք զբաղեցնեն բարձր պաշտոններ և ստանձնեն ավելի շատ պարտականություններ և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտներում որոշումների կայացման գործընթացներում: Մեր հասարակության մեջ կանայք կազմում են բարձրագույն կրթություն ստացողների մինչև 60 տոկոսը, ուստի մեզ անհրաժեշտ է աշխատել գենդերային հավասարակշռության ուղղությամբ և ակտիվորեն ընդլայնել կանանց իրավունքները: Եկեք ընդգրկենք մեծ հմտություններ ունեցող, որակավորված կանանց և նրանց տաղանդը՝ կայուն, տնտեսապես աճող Եվրոպա ստեղծելու համար»: Պարոն Մարկկուլան կոչ արեց քաղաքական կուսակցություններին կանանց ավելի շատ ներգրավել քաղաքական կյանքում:

Աղբյուրը՝՝http://cor.europa.eu/en/news/Pages/overcoming-gender-inequality-in-business-and-politics.aspx



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային հաղորդակցության հմտությունների դասընթաց
Հանրային հաղորդակցության հմտությունների դասընթաց

10:34

20 04 2017

Հայաստանի Համայնքների Միությունը ս․թ․ ապրիլի 13-14 ԻԲԻՍ հյուրանոցում ՀՀՄ տեղական կառույցների...

Ֆոկուս խմբային քննարկում
Ֆոկուս խմբային քննարկում

22:46

14 04 2017

2016 թվականի դեկտեմբերի 15-ից Հայաստանի համայնքների միությունը՝ իր գործընկերների հետ համատեղ,...

test news
test news

17:37

11 04 2017

test news

Կոնգրեսն ամփոփում է Ֆինլանդիայում տեղական ընտրությունների գնահատման իր առաքելությունը
Կոնգրեսն ամփոփում է Ֆինլանդիայում տեղական ընտրությունների գնահատման իր առաքելությունը

10:34

11 04 2017

Հելսինկիում ապրիլի 10-ին կայացած մամլո ասուլիսում Կոնգրեսի պատվիրակության ղեկավար տիկին Լելիա...

Արևելյան Ուկրաինայում տեղական մակարդակում փոփոխությունների իրաականցման գործընթացում  ընդգրկված  են երիտասարդ առաջնորդներ
Արևելյան Ուկրաինայում տեղական մակարդակում փոփոխությունների իրաականցման գործընթացում ընդգրկված են երիտասարդ առաջնորդներ

10:26

10 04 2017

Տեղական իշխանությունների, քաղացացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների 28...

Կոնգրեսի պատվիրակությունը դիտարկում է տեղական ընտրությունները Ֆինլանդիայում
Կոնգրեսի պատվիրակությունը դիտարկում է տեղական ընտրությունները Ֆինլանդիայում

10:20

07 04 2017

Կոնգրեսի պատվիրակությունը 2017թ. ապրիլի 5-10-ին նախաձեռնում է այց Ֆինլանդիա՝ ապրիլի 9-ին...