Մունիցիպալ առաջնորդների դասընթացների մեկնարկ

Մունիցիպալ առաջնորդների դասընթացների մեկնարկ

06.02.2018

Այսօր՝ փետրվարի 6-ին կայացավ Մունիցիպալ առաջնորդների քառամսյա դասընթացի  հանդիսավոր բացումը, որի ընթացքում ելույթ ունեցան  ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը,ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանը:

 

Իր խոսքում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ երկրի թիվ մեկ օղակը, որով երկիրը կարող է լինել հզոր, հարուստ և պաշտպանված, դա համայնքն է, և զարգացումը պետք է ընթանա ներքևից։ Այս տրամաբանության մեջ հրաշալի գաղափար է երիտասարդ մասնագետներ պատրաստելը, որոնք հետագայում կխորանան համայնքային գործընթացների մեջ։

Մունիցիպալ առաջնորդների  դասընթացներն անվճար են և նախատեսված են տեղական ինքնակառավարման (ՏԻ) և հանրային կառավարման ոլորտներով  հետաքրքրված երիտասարդների համար։ Դասընթացները տեղի են ունենալու դասախոսությունների, սեմինարների, գործնական աշխատանքների,  ճանաչողական այցերի, փորձագետների, հանրային ու պետական գորիչների հետ հանդիպումների ձևով, շաբաթական երկու օր, չորս ամիսների ընթացքում։

Մունիցիպալ առաջնորդների  դասընթացները նպատակ ունեն ոչ ֆորմալ կրթական գործիքներով էլ ավելի զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները, խթանել երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին, վեր հանել ոլորտի արդիական խնդիրնեը և քաջալերել քննադատական մտածողություն։ Դասընթացները հիմնականում պրակտիկ են լինելու, ու շեշտադրում դրված չէ լինելու միայն տեսական գիտելիքների վրա, այլ փորձի փոխանակման և գործնական վարժությունների վրա։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը թարմացրեցին իրենց գործընկերության համաձայնագիրը
Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը թարմացրեցին իրենց գործընկերության համաձայնագիրը

15:24

17 11 2017

Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությունը նոյեմբերի 8-ից12-ը...

«Լավագույն համայնք» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ Երևանում
«Լավագույն համայնք» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ Երևանում

11:35

14 11 2017

«Լավագույն համայնք» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի...

ԵԽ Կոնգրեսի նախագահը ողջունում է Տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում
ԵԽ Կոնգրեսի նախագահը ողջունում է Տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում

16:44

13 11 2017

«Ոչ բոլոր երկրներն են տեղական ինքնակառավարման օրը նշում որպես ազգային օր: Սա անելով և...