Համայնքներում զբոսաշրջության զարգացման հեռանկարները. հյուրանոցային հարկի կիրառում

Համայնքներում զբոսաշրջության զարգացման հեռանկարները. հյուրանոցային հարկի կիրառում

29.09.2017

Սեպտեմբերի 29, 2017. Երևան.  Հայաստանի Համայնքների Միությունը Երևանի «Էլիտ -Պլազա» բիզնես  կենտրոնում  կազմակերպել է «Համայնքներում զբոսաշրջության զարգացման հեռանկարները. հյուրանոցային հարկի կիրառում»  թեմայով կլոր սեղան -քննարկում:

Կլոր սեղանի նպատակներն էին՝ շահագրգիռ դերակատարների ներգրավմամբ քննարկել հյուրանոցային հարկի կիրառման հարցը, ապահովել համայնքների, պետության, տուր ինդուստրիայի կառույցների ներկայացուցիչների միջև շահագրգիռ երկխոսությունը և համագործակցությունը, ստեղծել երկխոսության հարթակ ոլորտի հիմնական դերակատարների միջև, համայնքների և Հայաստանի համայնքների միության դիրքորոշումը հնչեցնել և հասանելի դարձնել բոլոր գործընկերներին:

Քննարկմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ   պրն. Վարազդատ Կարապետյանը, ՀՀ Էկոնոմիկայի ու առևտրի նախարարության  Տուրիզմի Զարգացման Կոմիտեի ներկայացուցիչ ՝ պրն Մեխակ Ապրեսյանը, ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաև  ներգնա տուրիզմի ասոցիացիայի,  Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչներ, ձեռնարկությունների ղեկավարներ, ՀՀ տեղական համայնքների ղեկավարներ:

Բացման խոսքով հանդես եկավ Համայնքների Միության «Զբոսաշրջային համայնքներ» խմբի, ղեկավար՝ Ծաղկաձորի քաղաքապետ, պրն. Արթուր Հարությունյանը: 

 Կլոր սեղանի ընթացքում տեղի ունեցավ արդյունավետ և կենդանի քննարկում , որի  արդյունքում կողմերը կարծիքներ փոխանակեցին ոլորտի զարգացման տարբեր ուղղությունների վերաբերյալ իրենց պատկերացումները, պայմանավորվեցին շարունակել քննարկումը լրացուցիչ ինֆորմացիա ու համապատասխան միջազգային փորձի հետազոտություն անց կացնելուց հետո: 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ