ՔՀԿ-ների զարգացման 4-րդ փուլի դասընթացը մեկնարկեց Հայաստանի ամերիկյան համալսարանում

ՔՀԿ-ների զարգացման 4-րդ փուլի դասընթացը մեկնարկեց Հայաստանի ամերիկյան համալսարանում

26.12.2017

Հայաստանի ամերիկյան համալսարանում դեկտեմբերի 25-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 15 ներկայացուցչի համար մեկնարկել է ՔՀԿ կարողությունների զարգացմանն ուղղված կրթական հավաստագրային ծրագիրը։ Մասնակիցներն այս անգամ Լոռու և Շիրակի մարզերից, ինչպեսև Երևանից են։

Կրթական ծրագիրն իրականցվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը Հայաստանում քաղհասարակության շրջանում կայուն և արդյունավետ հմտությունների զարգացումն է՝ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

«Արդյունավետ կառավարման դեպքում կարևոր է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ լավ գործընկերությունը, ինչը նոր որակ է բերում կառավարման համակարգում: Դա մենք վաղուց զգացել ենք՝ որպես տեղական իշխանություններ։  Շատերը հաջողում են, երբ օգտվում են հատկապես փորձառու հասարակական կազմակերպությունների աջակցությունից՝ ծրագրերի մշակման և իրականացման ժամանակ, և այդ դեպքերը բազմաթիվ են»,- կրթական ծրագրի 4-րդ փուլի բացմանն իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ Էմին Երիցյանը։

Ծրագրի ավարտից հետո դասընթացի մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցելու դրամաշնորհային մրցույթներին։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Աղբյուրը՝ http://ccd.armla.am/4076.html


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը թարմացրեցին իրենց գործընկերության համաձայնագիրը
Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը թարմացրեցին իրենց գործընկերության համաձայնագիրը

15:24

17 11 2017

Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությունը նոյեմբերի 8-ից12-ը...

«Լավագույն համայնք» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ Երևանում
«Լավագույն համայնք» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ Երևանում

11:35

14 11 2017

«Լավագույն համայնք» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի...

ԵԽ Կոնգրեսի նախագահը ողջունում է Տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում
ԵԽ Կոնգրեսի նախագահը ողջունում է Տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում

16:44

13 11 2017

«Ոչ բոլոր երկրներն են տեղական ինքնակառավարման օրը նշում որպես ազգային օր: Սա անելով և...

 «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովում քննարկվել են Հայաստանում տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերը
 «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովում քննարկվել են Հայաստանում տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերը

11:29

13 11 2017

Տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակի...

Համաժողով. Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ
Համաժողով. Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ

16:59

30 10 2017

Հոկտեմբերի 24-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման...