Արևելյան գործընկերության ապագան. դեպի տեղական մակարդակ

Արևելյան գործընկերության ապագան. դեպի տեղական մակարդակ

20.09.2017

2017թ. սեպտեմբերի 12-ին կայացավ CORLEAP-ի տարեկան նիստը, որի ընթացքում քննարկվեց Արևելյան գործընկերության ապագան տեղական և ռեգիոնալ իշխանությունների տեսնակյունից, ինչպես նաև քննարկվեցին վերջիններիս դերը՝ կայունության ամրապնդման հարցում և նրանց ներդրումը մինչև 2020թ. ակնկալվող 20 արդյունքներին հասնելու գործում:

Նիստի ընթացքում ընդունվեց CORLEAP-ի զեկուցող, Հայաստանի համայնքների միության նախագահ պարոն Էմին Երիցյանի զեկույցը՝ էներգաարդյունավետության ոլորտում տեղական և ռեգիոնալ իշխանությունների դերի վերաբերյալ: Զեկույցում տեղ գտած հանձնաարականները և «Քաղաքացիական մասնակցության զարգացումը՝ որպես տեղական ժողովրդավարության ամրապնդման միջոց ԱլԳ  երկրներում» թեմայով CORLEAP-ի զեկույցի հանձնարարակաների հետ միասին կկազմեն ԱլԳ 5-րդ գագաթնաժողովին ուղղված ուղերձի մի մասը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ