Կոնգրեսի պատվիրակությունը դիտարկում է տեղական ընտրությունները Ֆինլանդիայում

Կոնգրեսի պատվիրակությունը դիտարկում է տեղական ընտրությունները Ֆինլանդիայում

07.04.2017

Կոնգրեսի պատվիրակությունը 2017թ. ապրիլի 5-10-ին նախաձեռնում է այց Ֆինլանդիա՝ ապրիլի 9-ին կայաալիք տեղական ընտրությունների դիտորդության նպատակով: 

Պատվիրակությունը, որը գլխավորում է Կոնգրեսի զեկուցող տիկին Լելիա Հունցիկերը, բաղկացած է ԵԽ անդամ երկրների 23 անդամներից: Ընտրության օրվանից առաջ՝ ապրիլի 6-ին և 7-ին, Հելսինկիում տեղի կունենան նախապատրաստական հանդիպումներ՝ կենտրոնանալով ընթացիկ տարածքային բարեփոխման և կիրակի կայանալիք տեղական ընտրությունների հետևանքների վրա: Այս նպատակով պատվիրակությունը տեսակետներ կփոխանակի Արդարադատության նախարարության ընտրական ադմինիստրացիայի ղեկավար պարոն Արտո Յաասկելայնենի, Տեղական կառավարման և հանրային բարեփոխումների նախարար տիկին Անու Վեհվիլաինենի, ինչպես նաև Հելսինկիի քաղաքապետ Յուսսի Պայունենի հետ: Ընտրության օրը՝ ապրիլի 9-ին, Կոնգրեսի պատվիրակությունը 10 թիմ կուղարկի՝ երկրի տարբեր շրջաններում ընտրությունների դիտորդության նպատակով: Առաքելության նախնական եզրակացությունները ներկայացնելու համար ապրիլի 10-ին ժամը 11:00-ին տեղի կունենա մամլո ասուլիս:

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...