Կոնգրեսի Մոնիթորինգային հանձնաժողովի նախագահը Թուրքիայում իրավիճակի վերաբերյալ դիմում է Վենետիկի հանձնաժողովին

Կոնգրեսի Մոնիթորինգային հանձնաժողովի նախագահը Թուրքիայում իրավիճակի վերաբերյալ դիմում է Վենետիկի հանձնաժողովին

13 03 2017

 Վենետիկի հանձնաժողովի 110-րդ լիագումար նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ 2017թ. մարտի 10-ին, Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Լին Վերբիքը ներկայացրեց Կոնգրեսի կողմից 2016թ.-ին Թուրքիայում իրականացված փաստահավաք առաքելությունը՝ այդ երկրում տեղական ընտրված ներկայացուցիչների իրավիճակի ուսումնասիրման նպատակով:

 

«2016թ.-ից ի վեր նշանակվել են առնվազն 55 հանձնակատարներ, և առնվազն 81 համայնքապետեր կալանավորվել են: Մեր կարծիքով առկա են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մի քանի հոդվածների խախտումներ»,-նշեց հանձնաժողովի նախագահը՝ հիշեցնելով, որ Մոնիթորինգային հանձնաժողովի աշխատանքը Թուրքիայում օգնել է այդ զեկույցի նախապատրաստմանը: «Այս իրավիճակը գնալով զարգանում է և գնալով տագնապալի չափերի է հասնում:  Կարծես Թուրքիայում տեղական ժողովրդավարությունը հետ մղելու համաձայնեցված միտում կա, որը, մեր կարծիքով, հակասում է ոչ միայն Խարտիային, այլև հենց Թուրքիայի սահմանադրությանը,- ավելացրել է Լին Վերբիքը՝ նշելով, որ արտակարգ դեպքերում հրահանգները պետք է վերաբերվեն ռիսկային իրավիճակներին և լինեն համաչափ:-Ահա թե ինչու ենթադրելով, որ այս զեկույցի բանաձևի նախագիծը կընդունվի մարտին կայանալիք Կոնգրեսի նստաշրջանին, մենք Վենետիկի հանձնաժողովին կխնդրենք իրավական եզրակացություն նախապատրաստել այս հարցի վերաբերյալ»:

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում գինեգործների հետ
Հանդիպում գինեգործների հետ

17:52

16 03 2017

Ս.թ. մարտի 16-ին Հայաստանի Համայնքների Միության կողմից հիմնադրված «Արենի»...

Անդրեաս Կիֆեր. «Կայուն խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է, որ մարդիկ կարողանան միասին ապրել՝ իրենց տարբերություններով հանդերձ»
Անդրեաս Կիֆեր. «Կայուն խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է, որ մարդիկ կարողանան միասին ապրել՝ իրենց տարբերություններով հանդերձ»

10:23

15 03 2017

«Խաղաղության և ընդգրկուն հասարակության անհնար է հասնել անվտանգության այնպիսի միջոցներով,...

Ֆրանկոֆոն ֆիլմերի շաբաթ
Ֆրանկոֆոն ֆիլմերի շաբաթ

10:21

13 03 2017

2017 թ. Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը Երևանի Մոսկվա...

Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմ. «ժողովրդավարական կայունության կարելի է հասնել տեղական մակարդակում եվրոպական չափանիշների կատարմամբ»
Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմ. «ժողովրդավարական կայունության կարելի է հասնել տեղական մակարդակում եվրոպական չափանիշների կատարմամբ»

10:12

13 03 2017

2017թ. մարտի 10-ին տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժոովի 110-րդ լիագումար նիստը, որի ընթացքում...