Կոնգրեսի 32-րդ նստաշրջանի կենտրոնական թեման կլինի միգրացիան, քաղաքացիական մասնակցությունը և տեղական ու ռեգիոնալ ժողովրդավարությունը Եվրոպայում

Կոնգրեսի 32-րդ նստաշրջանի կենտրոնական թեման կլինի միգրացիան, քաղաքացիական մասնակցությունը և տեղական ու ռեգիոնալ ժողովրդավարությունը Եվրոպայում

24.03.2017

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի 32-րդ նստաշրջանի (մարտի 28-30) օրակարգում նախատեսված են մի քանի քննարկումներ, որոնք վերաբերում են միգրացիայի, միգրանտ միայնակ երեխաների ընդունման հարցում տեղական իշխանությունների դերին, ինչպես նաև միգրացիոն հոսքերի ժամանակ սահմանային ռեգիոններին: 

Կոնգրեսը կուսումնասիրի նաև տեղական և ռեգիոնալ ժողովրդավարության իրավիճակը Ֆինլանդիայում, տեղական ժողովրդավարության իրավիճակը Մալթայում, Էստոնիայում և Իսլանդիայում, ինչպես նաև Բոսնիայում և Հերցեգովինայում տեղական ընտրությունների դիտորդության վերաբերյալ զեկույց (2016թ. հոկտեմբեր): Բացի այդ, Թուրքիայում 2016թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին կատարված փաստահավաք առաքելությունից հետո Կոնգրեսի անդամները կընդունեն այդ երկրում իրավիճակի վերաբերյալ զեկույց և, մասնավորապես, ընտրված համայնքապետների կալանավորման և կառավարության կողմից նրանց փոխարինող նշանակված  անձանց վերաբերյալ: Օրակարգում ներառված է նաև Տեղական և ռեգիոնալ մակարդակներում ընտրական գործընթացների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելման ստուգացուցակի հաստատում, ինչպես նաև թեմատիկ քննարկումներ՝ քաղաքացիական մասնակցության, երիտասարդների ինքնուրույնության և աշխատատեղերին հասանելիության, տեղական և ռեգիոնալ մակարդակներում մարդու իրավունքների և հակագնչուականության դեմ պայքարի վերաբերյալ: Հարավ-միջերկրածովյան գործընկերության շրջանակներում Կոնգրեսը կհյուրընկալի երկու պատվիրակություն Մարոկկոյից և Թունիսից: 32-րդ նստաշրջանը կնշի նաև Եվրոպական տեղական ժողովրդավարության շաբաթի 10-ամյակը:

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...