Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջան. տեղական և ռեգիոնալ մակարդակներում հանրային էթիկայի և արդյունավետ կառավարման խթանում
14.10.2016
Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի անդամները 2016թ. հոկտեմբերի 19-21 կհավաքվեն Ստրասբուրգում՝Կոնգրեսի 31-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս տարվա թեման է՝«Էթիկան և թափանցիկությունը տեղական և ռեգիոնալ մակարդակներում»:
Կներկայացվեն երկու զեկույցներ՝ «Կոռուպցիայի կանխարգելում և հանրային էթիկայի խթանում տեղական և ռեգիոնալ մակարդակներում» և «Վարչական ռեսուրսների չարաշահումը ընտրարշավների ժամանակ և տեղական ու ռեգիոնալ ընտրված ներկայացուցիչների դերը» թեմաներով: Ի՞նչ կարելի է անել տեղական և ռեգիոնալ մակարդակում ներգրավումը և արդյունավետ կառավարումը բարելավելու համար: Կոնգրեսի անդամները կքննարկեն այս հարցը քննարկելով նաև մի քանի այլ զեկույցներ՝ «Գնչուների և ճամփորդողների իրավիճակը աճող ռասիզմի և այլատյացության պայմաններում», «Կանանց մասնակցությունը և ներկայացվածությունը տեղական և ռեգիոնալ մակարդակներում», «Գենդերային բյուջետավորում» և «Մետրոպոլիայի տարածքների արդյունավետ կառավարում», ինչպես նաև քննարկման փաստաթուղթ՝ տեղական մակարդակում արմատականացման դեմ պայքարի մասով Կոնգրեսի ռազմավարության վերաբերյալ: Օրակարգում ընդգրկված է նաև «Սոցիալական իրավունքները Եվրոպայում. Եվրոպական սոցիալական խարտիայի իրականացումը ռեգիոնալ մակարդակում» թեմատիկ քննարկումը:
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
19:09
26 10 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ