:

    Պետական քաղաքականությունը նպաստում է խտրական կարծիքների հնչեցմանը

    11 Հունվարի, 2017

    Պետական քաղաքականությունը նպաստում է խտրական կարծիքների հնչեցմանը

    Օրեր առաջ համացանցում հայտնվեց «Մարաշլյան» ֆոտոստուդիայի կողմից արված հայ կնոջ և օտարազգի ամուսնու և իրենց փոքրիկի լուսանկարը, որի շուրջ սկսվեցին լայն քննարկումներ ծավալվել: Հրապարակված կարծիքները բավականին իրարամերժ էին, ոմանք անընդունելի էին համարում խառն ամուսնությունները, ոմանք էլ պնդում էին, որ դա մարդու անձնական կյանքի իրավունքն է.

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ ընտանեկան լուսանկարի վերաբերյալ բացասական մեկնաբանությունները նախ հասարակության մեջ առկա խտրական վերաբերմունքի արտահայտություն են. «Երկրորդը հենց կնոջ նկատմամբ առանձնակի վերաբերմունք է, երրորդը պետական քաղաքականությունն է, որը նպաստում է բավական խտրական, երբեմն ազգայնամոլական կարծիքների հնչեցմանը և դրան անպատասխան թողնելու հենց պետական ատյանների կողմից: Խտրական վերաբերմունքը շատ հաճախ նկատվում է հատկապես կանանց նկատմամբ, և դա վերաբերում է մարդու անձնական կյանքի իրավունքին, նրա ընտրություններին: Կինը միշտ ավանդական հասարակության մեջ ընկալվել է որպես համայնքի սեփականություն, բոլոր տղամարդիկ որոշում են կայացրել, թե կինն ում հետ պետք է ամուսնանա, ինչ-որ տեղ կինը հանդիսացել է, այսպես ասած՝ հատկանիշներ ունեցող ապրանք»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Զ. Հովհաննիսյանը:

    Ասուլիսի մյուս բանախոս` «Սինջար» ՀԿ ղեկավար Բորիս Մուրազիի կարծիքով` կանանց իրավունքների հետ կապված Հայաստանում որոշ առաջխաղացում կա. «Այսօր մենք արդեն իրավապաշտպանների ենք տեսնում, ովքեր տարբեր խմբերի շահեր են ներկայացնում: Մի քանի տարի առաջ այդպես չէր, բայց այդ առաջխաղացումը եղել է ոչ թե պետության, իշխանությունների շնորհիվ, այլ այն մարդկանց, ովքեր չեն վախենում խոսելուց»:

    Նա նաև նշեց, որ խառն ամուսնությունների հետ կապված  խնդիր կա նաև եզդիական համայնքում. «Համայնքում ուղղակի դա ավելի շատ կրոնական հողի վրա է: Ըստ կրոնի` ընդհանրապես արգելվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց արտահամայնքային ամուսնությունները: Այստեղ հարցը կրոնական է, և կրոնավորները պետք է մտածեն, թե ի՛նչ բարեփոխումներ անելու խնդիր կա»:

    Բանախոսի խոսքով՝ ընտանիքի լուսանկարի հետ կապված խոսակցությունների մեծ ալիքը ցույց տվեց, թե մեր հանրության մեջ ինչ վիճակ է տիրում. «Մենք շատ հաճախ խոսում ենք, որ Հայաստանում չկա խտրականություն, և բոլորը բոլորի հետ լավ են, ինչն իրականում այդպես չէ: Սա ցույց տվեց` հանրությունն ի՛նչ վիճակում է, և ի՛նչ անելիքներ կան»:

    - See more at: http://araratnews.am/petakan-khaghakhakanuthyuneh-npastum-e-xtrakan-kartcikhneri-hnchecmaneh/#sthash.jThvV0ls.dpuf