Այցելություն Քիշնևի քաղաքապետարան և քաղաքը սպասարկող ջրամատակարարող ընկերություն

Այցելություն Քիշնևի քաղաքապետարան և քաղաքը սպասարկող ջրամատակարարող ընկերություն

28.06.2023

Հունիսի 26-30-ը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո անցկացվում է Հայաստանի համայնքների պատվիրակության ուսուցողական այցը Մոլդովա։

Այցելության առաջին օրը հայկական պատվիրակության անդամներն այցելել են Քիշնևի քաղաքապետարան։

Հայաստանյան պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Ալավեդրի համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Աբելյանը, Մարտունի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսական զարգացման պատասխանատու Վարազդատ Մհերյանը, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արտուշ Ավագյան, Վանաձորի համայնքապետարանի  աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Մամիկոն Մխիթարյանը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը։

Քիշնևի քաղաքապետարանում հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են էներգաարդյունավետության ոլորտում վերջին 4 տարիների ընթացքում համայնքապետարանի իրականացրած ծրագրերին։

Քիշնևի քաղաքապետի տեղակալ Իլյա Չեբանը հայտնել է, որ քաղաքային իշխանությունները վերանայել են իրենց էներգետիկ առաջնահերթությունները և ակտիվացրել համայնքային ենթակայության հաստատությունների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվել արևային կայանների տեղադրման հարցով։

Տրանսպորտի ոլորտում ևս արդիականացում է կատարվել․ մասնավորապես քաղաքը ձեռք է բերել էներգաարդյունավետ ավտոբուսներ և տրոլեյբուսներ, ինչպես նաև բացվել են նոր երթուղիներ։

ՀՀ համայնքների ներկայացուցիչները նաև այցելել են Քիշնևը սպասարկող ջրամատակարարող ընկերություն։

Ուսուցողական այցի հիմնական նպատակն է ամրապնդել համայնքների կարողությունները Դաշնագրի շրջանակներում կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի մշակման գործում՝ ԱլԳ տարածաշրջանում գործընկերների փորձի ուսումնասիրության միջոցով:

 


NEWS

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...