Էներգաարդյունավետ Համայնքների Առաջին Համաժողով

Էներգաարդյունավետ Համայնքների Առաջին Համաժողով

17 06 2016 17 06 2016

Հայաստանի Համայնքների Միությունը և Էներգախնայողության Աջակցման Հիմնադրամը, հանդիսանալով Քաղաքապետերի Դաշնագրի աջակից կազմակերպություններ, կարևորելով էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման բնագավառներում գործունեություն ծավալող ու ծրագրեր իրականացնող հայաստանյան դերակատարների և համայնքների միջև երկխոսության միասնական հարթակի ձևավորումը, այդ ծրագրերի մասին Հայաստանի համայնքների տեղեկացվածությունը՝ կազմակերպում են Հայաստանում Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովը։

Նպատակը
 Համայնքների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը ոլորտում իրականցվող ծրագրերի, հնարավորությունների և առկա քաղաքականությունների վերաբերյալ,
 Ստեղծել երկխոսության հարթակ ոլորտի հիմնական դերակատարների միջև,
 Աջակցել համայնքներում իրականցվող ծրագրերի հանրայնացմանը,
 Վեր հանել տեղական մակարդակում Էներգաարդյունավետության և էներգախնայողության հետ կապված խնդիրները և խոչընդոտները։