Էներգետիկայի շաբաթ 2017

Էներգետիկայի շաբաթ 2017

25 01 2017 27 01 2017

Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարքին, որոնք տեղի կունենան 2017թ․ հունվարի 25-27-ը «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» Բիզնես Կենտրոնում (հասցե՝ ք․ Երևան, Մ․Խորենացի, 15)։ Միջոցառումների կազմակերպիչն է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը։

 Միջոցառումները միտված են ծանոթացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներին, ներառյալ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ոլորտի ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժիներական խնդիրները, հեռանկարային ծրագրերը և այլն: Քննարկումներին կմասնակցեն ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և մասնավոր հատվածի, այդ թվում ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:

«Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների ծրագրին կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքէջում (www.r2e2.am ): Այն նախատեսում է տարբեր թեմատիկ նիստեր, կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև զուգահեռ ընթացող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ոլորտին առնչվող ապրանքներ և ծառայություններ։ Որպես շարքի կարևորագույն միջոցառում նախատեսվում է նաև արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով Արևային ներդրողների կոնֆերանսը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ նախագծերում ներդրումների իրականացման հնարավորությունները, մասնավորապես Համաշխարհային բանկի աջակցությամբ նախապատրաստվող արդյունաբերական մասշտաբի արևային ծրագրի մրցույթի մանրամասները։

«Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումներին կապահովվի անգլերեն և հայերեն լեզուներով սինխրոն թարգմանություն։

Տեղերի խիստ սահմանափակ լինելու պատճառով խնդրում ենք նախապես գրանցվել՝ ուղարկելով Ձեր մասնակցության հայտը [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հայտը կարող եք ներբերռնել հետևյալ հղումով (հայերենengрус.)

«Էքսպոմեդիա»  ցուցահանդեսների նախագծման կենտրոն