Հայ-ֆրանսիական համաժողով

Հայ-ֆրանսիական համաժողով

01 12 2016 02 12 2016

դեկտեմբերի 1-ին Երևանում բացվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովը: Նշենք, որ առաջին համաժողովը տեղի է ունեցել 2010թ.  Երևանում, երկրորդը` 2013թ. Վալանսում:

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում  կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովը:  Նշենք, որ առաջին համաժողովը տեղի է ունեցել 2010թ.  Երևանում, երկրորդը` 2013թ. Վալանսում:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։