Ֆոկուս-խմբային քննարկում ՔՀԿ-ների հետ

2016 թվականի դեկտեմբերի 15-ից Հայաստանի համայնքների միությունը՝ իր գործընկերների հետ համատեղ, Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի նպատակն է ՔՀԿ-ների կարողությունների զարգացումը, թվով 9 ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակումը, ՔՀԿ-ներ-Կառավարության և ՔՀԿ-ներ-ՏԻՄ-եր երկխոսության ստեղծումը, ինչպես նաև ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցումն ու զարգացումը:

Ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի համայնքների միությունը անցկացնելու է ֆոկուսային խմբի ձևաչափով հանդիպում՝ Շրջակա միջավայրի պահպանություն /կոշտ թափոնների կառավարում, Էներգետիկա/ Էներգաարդյունավետության, Տեղական ինքնակառավարման և հանրային /քաղաքային տրանսպորտի ոլորտներում գործունեություն ծավալող Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների մասնակցությամբ: 

Ֆոկուսային խմբով հանդիպման հիմնական նպատակն է հատկորոշել վերը նշված ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կազմակերպչական կարողությունների հետ կապված խնդիրները, ինչպես նաև վեր հանել մասնակից ՔՀԿ-ների համար իրենց ոլորտներում ամենահրատապ համարվող հիմնախնդիրները։

Նշենք նաև, որ նախքան քննարկումները, ներկայացվելու է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը:

Ֆոկուսային խմբի հանդիպումը տեղի է ունենալու ս.թ․ ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ին, Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում։ Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու այս կարևոր հանդիպմանը, և խնդրում մինչև ս.թ. ապրիլի 12-ը՝ ժամը 18.00-ը, հաստատել Ձեր մասնակցությունը՝ ուղարկելով նամակ [email protected] էլ հասցեին, նամակում նշելով նաև Ձեր կազմակերպության տվյալները, կոնտակները, ինչպես նաև այն ոլորտը, որին առընչվում է Ձեր կազմակերպությունը։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին

Հայաստանի համայնքների միությունը իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իր գործընկերների՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիաի» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ:

Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ 34 ամիս տևողությամբ, և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագիրն ուղղված է ՔՀԿ-ների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացմանը, ինչպես նաև ՔՀԿ-ների ցանցերի և կոալիցիաների կարողությունների զարգացմանը, նրանց  կողմից թիրախային ոլորտներում կարևորագույն խնդիրների հատկորոշմանը և հանրային քաղաքականությունների մշակմանը (այդ թվում կոալիցիաների համար նախատեսված դրամաշնորհների միջոցով):

Ծրագրում նախատեսված է նաև 870,000 եվրոին համարժեք ՀՀ դրամի դրամաշնորհային կոմպոնենտ, որը պետք է տրամադրվի ծրագրի աշխատանքներում ներգրավված ՀԿ-ներին՝ թիրախավորված 9-ը ոլորտներում առաջ քաշված խնդիրների լուծման, ինչպես նաև ՀԿ-ների կոալիցիաների կայունության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար:

Կոնտակտային անձ՝             
Վահրամ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՔՀԿ ոլորտի փորձագետ

Հեռ.՝ +37410 57 45 01       
Բջջ․
 +37499 46 29 34


Ներբեռնել

Ֆոկուս-խմբային քննարկում ՔՀԿ-ների հետ