Ապակենտրոնացված համագործակցությանը աջակցող «Jeunesse III» հայտամրցույթ

Ֆրանսիայի Արտաքին գործերի և Միջազգային զարգացման նախարարությունը հայտարարել է «Երիտասարդություն III» (« Jeunesse III », 01.16.2017 - 17.04.2017) ծրագրերի հայտահմրցույթի բացման մասին: 

Այն նպատակ ունի աջակցել ապակենտրոնացված համագործակցությունը՝ երիտասարդների մասնագիտական ուսուցման, դասավանդողների վերապատրաստման և միջազգային շարժունության, ինչպես նաև կամավորության ոլորտներում: Այս տարի, օժանդակվող ծրագրերը կարող են իրականացվել  12-ից 24 ամիս ժամկետով:

Թեկնածությունների առաջադրումը բաց է  2017 թվականի հունվարի 16-ից մինչև ապրիլի 17-ը:

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել՝ http://www.diplomatie.gouv.fr/fr/politique-etrangere-de-la-france/action-exterieure-des-collectivites-territoriales/appels-a-projets-et-fonds-en-soutien-a-la-cooperation-decentralisee/appel-a-projets-jeunesse/article/appel-a-projets-jeunesse-iii

Աղբյուրը՝ http://www.ambafrance-am.org/Ouverture-de-l-appel-a-projets-en-soutien-a-la-cooperation-decentralisee